Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել ապստամբ «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) թիրախների վրա Եմենի Քամարան կղզում, որն ապստամբների վերահսկողության տակ է։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Եվրամիությունը մինչև 2025 թվականի հունիսի 23-ը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները, որոնք ընդունվել էին 2014 թվականին Ղրիմի և Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու կապակցությամբ: Տեղեկությունը հրապարակվել է Եվրոպական խորհրդի կայքում։
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլոբալ էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Էյմոս Հոքսթինին, ով միջնորդ է հանդես գալիս Լիբանանի հետ Իսրայելի սահմանի շուրջ բանակցություններում:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 17-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ, ով Հայաստան է ժամանել ԱՄՆ քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակության առաջին պաշտոնական այցի շրջանակներում:
Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին և ՌԴ ԱԳ նախարարի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը, թե նման որոշում կայացնելը պաշտոնական Երևանի իրավասության դաշտում է։
Հունիսի 15-ին 168.am-ն անդրադարձել էր ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանի սպանության, դրանից առաջ Ադրբեջանի ԶՈւ զինվորի անհետ կորելու և հետո սպանված հայտնաբերվելու դեպքերին, և, որ երկու դեպքում էլ հայտնի չէ կամ համապատասխան մարմինները չեն հայտնել՝ ներքի՞ն, թե՞ արտաքին կրակոցից է հայ զինծառայողը սպանվել, նույն պատկերը նաև ադրբեջանական կողմի դեպքում է:
Ֆրանսիայում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։
Նախարար Միրզոյանը պատասխանել է զրուցակիցներին հետաքրքրող հարցերին՝ ներառյալ տարածաշրջանային թեմաների, խաղաղության օրակարգի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ:
Հայաստանում Լեհաստանի դեսպանի առանձնատանը Polish Aid-ի շրջանակներում տեղի է ունեցել նոր ծրագրերի պայմանագրերի ստորագրում, որոնք կիրականացվեն այս տարի։
«Քաղաքական առումով սա նրա կողմից կապիկություն է։ Թող չեղարկեն 1995 թվականի Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության վերաբերյալ պայմանագիրը, որով ՀՀ-ում տեղակայվել է ռուսական 102-րդ ռազմաբազան։ Նաև կարող է չեղարկել 1992 թվականի սեպտեմբերի 30-ին երկու պետությունների միջև միջպետական պայմանագիրը, ըստ որի՝ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանին պետք է ծառայություն իրականացնեն ռուս սահմանապահները։ Նիկոլը մտածում է, որ եթե ԱԺ ամբիոնից նման հայտարարություն անի, կարող է Ռուսաստանը վախենա, Արևմուտքի հետ իր խաղերին թեթև նայի։
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ավտոմեքենան, որով ընթանում էին փոխնախագահի ազգականները, գնդակոծվել է չորս անգամ:
Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, նա Երևանում կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։
Ընդհանուր առմամբ, վերջին 5 տարիների ընթացքում միջուկային զենքերի վրա ծախսվել է 387 միլիարդ դոլար․ տարեկան ծախսերն աճել են 34 %-ով՝ 68,2 միլիարդ դոլարից հասնելով 91,4 միլիարդ դոլարի։
Հայաստանի տարածքում ամերիկյան ռազմական բազաների հայտնվելու հնարավորության մասին դատողություններ անելու համար դեռ վաղ է։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի հրավերով 2024 թվականի հունիսի 19-20-ը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն
Հաղորդագրության համաձայն՝ ռազմական ոստիկանությունը հետաքննում է արտակարգ պատահարը։ Վթարի վայր է ուղարկվել փրկարար ծառայության ուղղաթիռ։
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա՝ քննարկելու էներգետիկ համագործակցության առաջնահերթ ոլորտները։ Այցի շրջանակներում Պետդումայի էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Պավել Զավալնին, Թուրքիայի խորհդրարանի հետ հարաբերությունների խորհրդարանական խմբի համակարգող Օթարի Արշբան և Անկարայում ՌԴ-ի դեսպան Ալեքսեյ Էրխովը հանդիպել են Անկարայում ՌԴ դեսպանատան մամուլի ներկայացուցիչների հետ։
Պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2025 թվականի հունիսի 23-ը։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պետք է ստանա նորընտիր Եվրախորհրդարանի պատգամավորների ձայների մեծամասնությունը, որպեսզի մնա իր պաշտոնում։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետը պաշտոնական այցով Ավստրալիա է ժամանել հունիսի 15-ին։
Նման ձևաչափով առաջին անգամ անցկացվող այս համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքվել տեղական ինքնակառավարման, նահանգային և մարզային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց՝ կարծիքներ փոխանակելու ժողովրդավարական հասարակարգում տեղական օղակի առաջնորդների դերի ու գործունեության վերաբերյալ։
Ամերիկացի և հայ տեղական առաջնորդներին փորձում ենք կապել միմյանց հետ առաջին անգամ․ Նինա Հաչիգյան
Հունիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։
Մենք ջանքեր ենք ներդնում հայ ժողովրդի բարեկեցիկ, ժողովրդավարական և խաղաղ ապագայի համար․ ԱՄՆ փոխպետքարտուղար
Փրկարարական գործողությունները դեռ շարունակվում են։
#ՀԻՄԱ․ ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանի ճեպազրույցը Երևանում. #ՈՒՂԻՂ
Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան ձգտում են որոշ մարտագլխիկներ բալիստիկ հրթիռների վրա տեղակայելու հնարավորություն ստեղծել:
ԻՊԲ-ն միևնույն ժամանակ պարզաբանել է, որ Գազայի հարավի Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունները կշարունակվեն։
Մի կողմից, մասնակցում են Ուկրաինային զորակցող միջոցառման՝ անիմաստ լարում առաջացնելով Ռուսաստանի հետ հարաբերություններում, մյուս կողմից՝ չեն ստորագրում համաժողովի հռչակագիրը: