ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի ղեկավար Ջերալդ Քոնոլին այն կարծքին է, որ դաշինքի կողմից անվտանգության շուրջ առաջարկությունները Մոսկվային հանձնելուց հետո «այժմ քայլը Ռուսաստանինն է»։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ինքը «շուտով» Մոսկվա կուղեւորվի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների համար: Այդ մասին հաղորդել է BBC հեռուստաալիքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հյուսիսատլանտյան դաշինքը փոխզիջման չի գնա եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքների առումով, բայց պատրաստ է Ռուսաստանի հետ կոնկրետ առաջարկությունների շուրջ երկխոսության:
Այն, որ խորհրդարանի մաժիլիսը (ստորին պալատը) ավելի վաղ հավանություն է տվել այդ ուղղումներին լիագումար նիստում, հունվարի 19-ին հայտնել է պատգամավոր Կանատ Նուրովը: Ավելի ուշ օրինագծերի տեքստերը հրապարակվել են սենատի կայքում:
Չինաստանը հունվարի 26-ին ուղեծիր է դուրս բերել L-SAR 01A («Տանցե-1 01А») արբանյակը՝ երկրաբանական ծրագրերի իրականացման, սեյսմիկ ակտիվության դիտարկման եւ տարերային աղետների հետեւանքների կանխման համար:
Երեխաների շրջանում COVID-19-ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի ստեղծման համար կորոնավիրուսի դեմ պատվաստման տոկոսը պետք է այնպիսին լինի, ինչպես չափահասների մոտ՝ 70-80 տոկոս: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարության Գամալեյայի անվան կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հունվարի 25-ին հայտարարել է, որ հավանություն է տվել Եգիպտոսին 2,5 միլիարդ դոլար գումարի զենք վաճառելուն: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի պաշտպանական համագործակցության գործակալությունը:
Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի 2 ժամանոց ասուլիսի գլխավոր նպատակը հայ հասարակության և հատկապես՝ իր ընտրազանգվածի մոտ այն միտքն ամրագրելն էր, որ արցախյան կարգավորումը լինելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, և այդ մեղքը, սովորության համաձայն, բարդել նախկինների վրա, որ ինքը մեղավոր չէ, նախկիններն են դրան համաձայնել, ինքը փորձել է շտկել իրավիճակը, բայց դա չի ստացվել:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաստատել է անվտանգության երաշխիքների Ռուսաստանի առաջարկին ամերիկյան կողմի գրավոր պատասխանները փոխանցելու փաստը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ժամանել է Ռուսաստանի ԱԳՆ:
«Կարևոր է Ռուսաստանին փոխանցել ուղերձն այն մասին, որ ցանկացած տեսակի ռազմական ներխուժում ԵՄ կողմից պատժամիջոցների կիրառման արդյունքում լայնածավալ ու լուրջ հետևանքներ կունենա ռուսական տնտեսության համար »,- Ֆինլանդիայի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա՝ չհստակեցնելով, թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը:
Ուկրաինայի շուրջ իրադրությունը վերաբերում է համաշխարհային հանրությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել օրենքին, որը նախատեսում է ցմահ ազատազրկում կրկնահանցագործ մանկապիղծների համար։ Փաստաթուղթն ուղարկվել է նախագահին ստորագրության, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ըստ իս, նա արդեն վաղուց կորցրել է իրականության հետ կապը»։ Խոսելով այն մասին, որ արեւմտյան գործընկերները Ռուսաստանին սպառնում են, որ Ուկրաինա ներխուժման դեպքում Ռուսաստանին կպատժեն, Լավրովն ասել է, որ Արեւմուտքը գտնվում է «ռազմական ծխահարության մեջ»։
«Մենք աշխատում ենք դրա շուրջ: Այդուհանդերձ, անհրաժեշտ է անել ամեն բան, որպեսզի Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակվի և որ մենք նպաստեն լարվածության թոթափմանը»,- հայտարարել է Ժան-Իվ Լե Դրիանը:
ԱՄՆ-ն աջակցում է զինյալներին Իդլիբում, ամրապնդում «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման դիրքերը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը:
Հայաստանի իշխանությունները չե՞ն խոսում ողջ հայության անունից․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում, ինչպես օրերս հավաստել է Նիկոլ Փաշինյանը, երաշխիքներ չկան, թե Թուրքիան ապագայում առաջ չի քաշի իր նախապայմանները։
Ճապոնիայի արեւմուտքի Կիոտոյի պրեֆեկտուրայի Բժշկական համալսարանի աշխատակիցները պարզել են, որ նոր կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է 21,1 ժամ պահպանվել մարդու մաշկի վրա: Հունվարի 26-ին այդ մասին հաղորդել է սինգապուրյան The Straits Times թերթը։
Փարիզում ողբերգական մահով կյանքից հեռացել է ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Ռենե Ռոբերտը։ Նա 84 տարեկան էր։ Այս մասին հայտնում է La Libre-ն։
Աշխարհաքաղաքական այս պայքարում, հատկապես կոշտ դիրքերից է հանդես գալիս AUKUS-ը (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ եռակողմ ռազմական դաշինք, որը ստեղծվել է 2021թ. ընդդեմ Չինաստանի): AUKUS-ն այսօր ակտիվ գործում է հատկապես Եվրոպայում: Անգլոսաքսերը չեն ցանկանում կորցնել ազդեցությունը Եվրոպայի վրա և ձգտում են իրենց ազդեցության տակ պահել ամբողջական ՆԱՏՕ-ն ու հատկապես Բեռլինն ու Փարիզը:
Ելիսեյան պալատում սկսվել է «նորմանդական ձեւաչափի» երկրների (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա եւ Ուկրաինա) ղեկավարների քաղաքական խորհրդականների հանդիպումը, ՏԱՍՍ-ին հայտնել են Փարիզում ՌԴ-ի դեսպանությունում։
Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները վերջին օրվա ընթացքում շուրջ 50 ավիահարված են հասցրել Եմենի տարածքին: Հունվարի 26-ին այդ մասին հաղորդել է Իրանի PressTV հեռուստաալիքը։ Նշվում է որ օբյեկտներին հավածներ են հասցվել Եմենի Թայիզի, Սանայի, Մարիբի, Շաբվայի եւ Էլ Ջաուֆի նահանգներում:
Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը պլանավորված է ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Չորեքշաբթի Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ավանդական ընդունելության ժամանակ բողոքել է ծնկի ցավից և ուխտավորներին ասել, որ այդ պատճառով չի կարողանա անձամբ ողջունել բոլորին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ամերիկյան մի շարք խոշոր ընկերություններ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին եւ Կոնգրեսին կոչ են անում՝ զգուշություն դրսեւորել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում: Այդ մասին հաղորդում են ԶԼՄ-ները:
ԱՊՀ-ի երկրները պատրաստ են կանգնելու գործընկերների անվտանգության եւ ինքնիշխանության պաշտպանությանը դրսից սպառնալիքի դեպքում: Հունվարի 26-ին այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նեսնի Փելոսին (Կալիֆոռնիայի նահանգից), որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը եւ ԱՄՆ-ի պետական հիերարխիայում այժմ զբաղեցնում է կարեւորությամբ երրորդ պաշտոնը, մտադիր է վերընտրման հասնելու Կոնգրեսի ստորին պալատում: Այդ մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը տարածվել է հունվարի 25-ին։
Ամերիկյան հայտնի «Wall Street Journal» թերթն առանձին հոդվածով անդրադարձել է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու մտադրության «ճակատագրին»:
Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերություններն սկսել են օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այդ մասին ասվում է ընկերությունների հայտարարության մեջ: