Հունվարի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է ունեցել Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ նախատեսվում է «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի իրականացումը, որի շրջանակներում նախատեսվում է գոտիավորել ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, ստեղծել ինստիտուցիոնալ և կառավարման արդյունավետ համակարգ, այնուհետև ըստ գոտիների իրականացնել կապիտալ ծրագրեր, այդ թվում՝ սանիտարական աղբավայրերի, աղբի տեսակավորման կայանների և հնարավոր վերամշակման գործարանների տեղակայմամբ՝ ապահովելով անհրաժեշտ լոգիստիկան։ Ներկայումս ընթացքում է նախնական ուսումնասիրությունների փուլը
Նախագծի ընդունումը հիմնավորվում է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել է պաշտոնից:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել է աշխատանքից:
Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Էլինա Գեղամյանը նշանակվել է նախարարի խորհրդական: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:
Էլեկտրամոբիլների վարորդներն ամբողջապես ազատված են Երևանի ավտոկայանատեղիներում կայանման վճարումներից: Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Այսու դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ . քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն Մայր Աթոռի Մատենադարանի և հրատարակչության դռները փակ են ձեր առաջ»-ասված է հայտարարությունում։
Նորին Սրբությունը, բարի և օրհյնալ տարի մաղթելով արցախից բռնի տեղահանված հայորդիներին ու միաբանությանը, հայցեց Տիրոջ օգնականությունը մեր ժողովրդի բարօր ու ապահով կյանքի համար։
Մայր աթոռը պարզաբանում է տարածել Վեհափառի ամանորյա ուղերձի` Հանրային հեռուստաընկերությամբ չհեռարձակվելու փաստի առթիվ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուղերձը հրապարակել է ԿԳՄՍ նախարարությունը.
ԱԱԾ-ից հայտնում են, որ նիստը սկսվել է հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն.Աբազյանի բացման խոսքով: Նա հանձնաժողովի գործունեության մեկ տարվա կապակցությամբ ներկայացրել է կատարված աշխատանքները և խոսել ապագա անելիքների մասին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «X»-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի անձնակազմին ներկայացրել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին։
Ավարտվել է Երևանի 36-ամյա բնակչի կողմից առանձապես խոշոր չափի՝ ավելի քան 88մլն ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առիթվ նախ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված, ապա ՔԿ փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։ Հնչել են հարցեր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի և սոցիալական ինտեգրման, սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակելի տան կառուցման ծրագրի, խոցելի խմբերին տրամադրվող ծառայությունների վերաբերյալ, որոնց ի պատասխան՝ նախարարի տեղակալները ներկայացրել են այս ուղղությամբ կատարված և նախատեսվող միջոցառումները։
Կոտայքի մարզի 38-ամյա բնակչի կողմից 4 անձի, այդ թվում 1 երեխայի, թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ներկա է գտնվել 2023 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը:
Փաշինյանը հանձնարարել է ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով կոնսոլիդացնել որոշ նախագծեր և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:
Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը։
Դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ Երևանի և ՌԴ տարբեր քաղաքների միջև հաստատված են գործընկերային հարաբերություններ, ինչն էլ հնարավորություն կտա ընդլայնել գործակցության շրջանակն ու համատեղ նոր ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության որոշակի բնագավառներում:
Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի՝ 2005 թվականի որոշումներով օրենքի խախտմամբ օտարված՝ Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը:
Ավարտվել է «Երևան» բժշկական կենտրոնի երկու նախկին տնօրենների և գլխավոր հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Այս քրեական վարույթով նախաքննությունը ևս ավարտվել է, և նյութերը, ըստ մեղադրանքի 46-ամյա տղամարդու, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: