
Հրդեհ Նոր Արեշում. մեկնել է չորս մարտական հաշվարկ

Փետրվարի 19-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 41-րդ փողոցի թիվ 27 տան մոտակա տներից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.28-ին, մարվել՝ 21:38-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 16ա տանը (սեփականատեր` Յ. Մ.): Այրվել է ավտոտնակի (80 քմ) առաստաղի փայտյա երեսպատումը, խորդանոցում (50 քմ)` կենցաղային իրեր և կաշվի մնացորդներ (մոտ 3 խմ):