Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաև կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը:
Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-իռլանդական քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերի շուրջ:
Նախօրեին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժը:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրը (նստավայրը՝ Մոսկվա):
Նշենք, որ տուժածներից 44-ին ներարկվել է հակաթույն, իսկ մնացած 21-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել:
Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ:
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ստորագրել է հրամանագիր։
Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի հետ։
Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրում ընդգրկված ընկերությունների՝ մասնավորեցման նախապատրաստման աշխատանքները պետք է իրականացվեն համակողմանի քնննարկումների ու մանրակրկիտ ուսումնասիրությունների հիման վրա, պետք է ողջամիտ ժամկետում իրականացվի նախատեսվող աշխատանքների ամբողջ ծավալը: Սա պետական գույքի կառավարման վարչությունում այսօր քննարկված բազմաթիվ հարցերից մեկն է:
Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 10-ի ժամը 17:40-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը:
Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Անգելիկի Պապատասին և ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին, ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներին և օգնականին:
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, հուլիսի 6-8-ը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան 129-րդ և 130-րդ նստաշրջաններին:
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈՒ ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը:
Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերով երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով Տաջիկստանի Հանրապետություն է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանը և ԵՄ-ն ավարտել են 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների մշակումը, և վաղը Երևանում մեկնարկելու ենք այդ նույն ժամանակաշրջանի համար ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք Միասնական աջակցության շրջանակի շուրջ բանակցությունները:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով այս շնչերակի կարեւոր ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 21.5 մլրդ դրամ, որից 10.8 մլրդ դրամը` ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները: Այլ եկամուտների առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշն ապահովվել է 55%-ով:
Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն աճել է 17.4%-ով կամ 1.6 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով 2017 թվականի հունվարի 1-ից դրոշմանիշային վճարների սահմանմամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին Մարտակերտի շրջանիՎանք գյուղում մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Քիշնև՝ մասնակցելու Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների 9-րդ հանդիպմանը:
Հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նկատվել է լարվածության աճ: Ընդհանուր առմամբ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, Դ-44 տիպի հրանոթներ ու նռնականետեր:
Ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում. այն շարունակելու է կազմել 1 ժամվա համար՝ 100 դրամ, 1 օրվա համար՝ 500 դրամ, 1 շաբաթվա համար՝ 1000 դրամ, 1 ամսվա համար՝ 2000 դրամ, 1 տարվա համար /մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը/՝ 12000 դրամ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 7-ին հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրուկի հետ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ:
Հանդիպման ընթացքում նախարար Աթայանի հետ քննարկվել են հետագա համագործակցության ուղիները: Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին նախաձեռնած աշխատանքների համար:
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված՝ բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքներին և օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտին բուսասանիտարական պահանջները:
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրն ու առաջնագծում ապահովել լիարժեք վերահսկողություն:
ՀՀ պետական բյուջե 2017 թվականին հունվար-մայիսի ընթացքում ստացվել են 3.5 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ՝ կազմելով առաջին կիսամյակում նախատեսված մուտքերի 31.6%-ը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հուլիսի 7-ին ընդունեց Արաբական Միացյալ էմիրությունների մի խումբ գործարարների՝ Աթեք Մոհամեդ Մեսֆեր Ալդահերիի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: