«Միշտ կհիշենք մեծազնիվ տիկին Նորային՝ այդ համեստ ու իմաստուն կնոջը»․ Արմեն Սարգսյանը ցավակցել է Սերժ Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մոր՝ Նորա Սարգսյանի մահվան կապակցությամբ.

«Խորապես ցավակցում եմ Ձեր մայրիկի’ Նորա Վահանի Սարգսյանի մահվան կապակցությամբ։

Թող Աստված լուսավորի նրա պայծառ հոգին։ Միշտ կհիշենք մեծազնիվ տիկին Նորային՝ այդ համեստ ու իմաստուն կնոջը, որն իր ողջ կյանքն անմնացորդ նվիրեց ընտանիքին ու աշխատանքին։

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին համբերություն ու ոգու ամրություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930