Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Շուշան Դոյդոյանը, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը և իրավաբան Դավիթ Ասատրյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղոդման համափայն՝ հաշմանդամության կարգավիճակի սահմանման թերությունները և ոչ պատշաճ հաղորդակցումը խախտում է մարդու իրավունքները:
Ապրիլի 8-ին տեղի է ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Լյուդովիկ Օրբանի հետ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին և միության վարչության պատվիրակությանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի շարք բուհերի ռեկտորների և պատասխանատու պաշտոնյաների հետ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ և նրանց հանձնել «Ոսկե Արծիվ» շքանշան։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, մասնակցել ԳԱԱ խորհրդի նիստին: Այն հրավիրվել է Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդի անդամների տեսակետները լսելու նպատակով:
Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նարեկ Գաբրիելյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում դատարան ներկայացվող դիմումների համար պետական տուրքի դրույքաչափերի 2-ից մինչև 10 անգամ ավելացումը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Ղալումյանն ազատվել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնից, այդ պաշտոնին նշանակվել է Արթուր Ճաղարյանը:
Հանրապետութպյան նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 7-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ապրիլի 7-ին տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար տեղակալ, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Գործադիր Քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանի հետ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանին:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցերը, կայացել է ապրիլի 7-ին:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 6-ին այցելել է ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ստուգել անձնակազմի պատրաստականության մակարդակը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ ապրիլի 5-ին տեղի է ունեցել Արցախի ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ խորհրդակցություն՝ իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ:
Այսօր մամուլում լայնորեն տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ առավոտյան ժամը 4:00-ից 5:00-ի սահմաններում Կապան – Երեւան միջպետական ավտոճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ:
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդման հիման վրա դատախազությունում քրեական գործեր են հարուցվել ադրբեջանական վերահսկողության ներքո անցած մի շարք համայնքների ղեկավարների կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ:
Ի պատասխան գերիների վերադարձի հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 6-ին ընդունել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանին:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 6-ին տեղի է ունեցել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հանդիպումը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: