Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի խնդիրների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ:
«Էրազմուս+» ծրագրի ուսումնական այցի շրջանակում հոկտեմբերի 20-26-ը 16 երկրներից 37 ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջորջա Մելոնիին՝ պաշտոնում նշանակվելու առիթով:
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այցին միացել է նաև ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ»-ի նախագահ Վլադիմիր Չերնիգովը։
Փոխվարչապետը կարևորել է միջպետական խորհրդի գործունեությունը մասնավորապես տվյալ ոլորտում համագործակցության զարգացման տեսանկյունից և մաղթել բովանդակային և կառուցողական քննարկումներ միջոցառման բոլոր մասնակիցներին:
Այցի ընթացքում Մարկ Կամերոնն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հոկտեմբերի 22-ին վերահսկողական շրջայցի ընթացքում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման դեպք։
Իր մտադրությունների իրականացման նպատակով պաշտոնատար անձը հանցավոր արարքի կատարմանը որպես հանցակիցներ ներգրավել է նաև դատական իշխանության ոլորտում իշխանական գործառույթներ իրականացնող մեկ այլ պաշտոնատար անձի, ինչպես նաև իր օգնականին և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին, ովքեր խորհուրդներ և տեղեկատվություն տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել են ենթադրյալ ծանր հանցագործության կատարմանը։
Հանդիպմանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցչի կողմից առաքելության անդամներին է ներկայացվել սահմանամերձ շրջաններում առկա իրադրությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երևանում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հայաստանի ՀԱնրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Հնդկաստան ավարտվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ -ից։
Հուշարձանների տարածքներից ապօրինի տեղադրված կառույցների հեռացման աշխատանքները լինելու են շարունակական։
Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկ վճարողների սպասարկման ոլորտում էլեկտրոնային ծառայությունների հայաստանյան առաջավոր փորձը:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին:
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը հոկտեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը կեղծ է
Զինծառայողների սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության շրջանակում հոկտեմբերի 19-ից 20-ը Հայաստան է այցելել Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի Ասլանյանի կենսագրությունը։
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Վերցված ջրի նմուշները հետազոտվելու են Գերմանիայի դաշնության Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի, Դարմշտադտի տեխնիկական համալսարանի և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի լաբորատորիաներում։
Հոկտեմբերի 20-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 20-ին Երախտագիտության մեդալով պարգևատրեց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, Բուլղարիա – Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրով՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերություններն ուժեղացնելու և զարգացնելու գործում իր ունեցած նպաստի և համամարդկային արժեքները պահպանելու համար:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը: