Արցախի պետնախարարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Սամվել Շահրամանյանը խորհրդարանում հանդիպումներ է ունեցել խմբակցությունների անդամների և անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պետական նախարարի աշխատակազմը։

Քննարկվել են Արցախում օր օրի խորացող ճգնաժամային իրավիճակը և դրանից բխող խնդիրները որոշակի չափով մեղմելու ուղղությունները:

Հանդիպումներին անդրադարձ է եղել Արցախի ներքաղաքական կացությունը, Հանրապետության նախագահի՝ առաջիկայում սպասվող ընտրությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930