Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ընթացքը
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասի հետ:
Ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարը, քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:
«Գործընկերոջս ներկայացրել եմ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Քննարկվել է նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքը: Երկուստեք գոհունակություն ենք հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և ընդգծել ենք այն էլ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը»,- գրել է Սուրեն Պապիկյանը: