Հայ ազգն իր գոյության ամեն հարյուրամյակում ունեցել է գոյաբանական սպառնալիքներ կրող ժամանակաշրջաններ. այդ խնդիրը մեր ազգի համար միշտ էլ էական է եղել, բայց եթե նույն խնդիրն ունեցող այլ ազգեր կարողացել են գտնել ճանապարհ՝ նման սպառնալիքների չբախվելու համար, ապա մենք դա անել չենք կարողացել. մենք շատ խոսել ենք, մինչդեռ խոսելուց զատ՝ գործել է պետք։
2023 թվականի մարտին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 7,3 տոկոս, իսկ առաջին եռամսյակի միջին իրական աճը՝ 7,2 տոկոս, ըստ aliq.ge-ի՝ այս տվյալները հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Յունիբանկը դարձել է Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի (Ֆրանսիա-Հայաստան ԱԱՊ) անդամ: Այն հնարավորություն կտա բանկին իր մասնակցությունն ունենալ Ֆրանսիա-Հայաստան ԱԱՊ-ի անդամների միջև գործարար կապերի ամրապնդմնանն ու զարգացմանը: Համագործակցության շրջանակում Յունիբանկը մտադիր է իրականացնել նոր նախագծեր՝ ընդլայնելով հարաբերությունները ֆրանսահայ գործարար համայնքի և Հայաստանում ֆրանսիական ընկերությունների հետ:
Կառավարությունն Ազգային ժողով է ուղակել 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, որն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվելուց հետո կընդգրկվի ԱԺ լիագումար նիստրի օրակարգ։
Նա հավելել է, որ նավթային ոլորտում գործող նման ընկերությունների թիվը 100-ից հասել է 500-ի, և նավթի նախարարությունն այդ ընկերությունների հետ համատեղ ծրագրեր է իրականացնում:
168.am-ը ևս փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ Էկոնոմիկայի նախարարությունից, սակայն պարզվեց՝ նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն աշխատանքային օրվա ավարտին մոտ դեռևս չուներ հստակեցումներ համապատասխան ստորաբաժանումներից:
Հայաստանում 2023-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունն աճել է 12,2%-ով. Վիճակագրական կոմիտեն է հրապարակել սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
2023թ. սկսվել է բարձր տնտեսական աճերով՝ հիմնականում պայմանավորված բազայի էֆեկտի ազդեցությամբ: Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) դինամիկան 2023թ. ընթացքում զգալիորեն կապված կլինի նախորդ տարիների զարգացումների հետ՝ նախորդ տարվա աճի դանդաղման ամիսներին, ընթացիկ տարում գրանցելով աճի արագացում և ընդհակառակը (այս երևույթը կոչվում է բազայի էֆեկտ): Սա նշանակում է, որ տարվա հաջորդ ամիսներին հնարավոր է նկատվի տնտեսական աճի տեմպի դանդաղում, ինչի արդյունքում տարեկան տնտեսական աճը կարող է ցածր լինել սպասվածից:
2021 թվականի համեմատ գրեթե բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է մուտքերի աճ՝ բացառությամբ մաքսատուրքերի գծով մուտքերի:
Twitter, SpaceX, Tesla ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ դոլարի համակարգված կիրառումը որպես պատժամիջոց հանգեցնում է աշխարհում դրա օգտագործման դադարեցմանը։ Այս մասին գրել է РИА Новости-ն։
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է համաշխարհային զարգացման ծրագիրը, որտեղ նշվում է, որ Թուրքիայի բնակչությունն այլևս չի աճում, իսկ ներգաղթի ժողովրդագրությունն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Միևնույն ժամանակ, 2023 թվականի հունիսին մատակարարվող WTI տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 1,73%-ով՝ հասնելով 76,12 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդի տոկոսադրույքը 1 տոկոսային կետով: Ավանդի առավելագույն տոկոսադրույքը կկազմի տարեկան 10%՝ միջոցները 12 ամսով ներդնելու դեպքում: Այսօր ավանդային այս առաջարկը երկրի բանկային շուկայում ամենաշահավետ տարբերակներից մեկն է։
Մենք ապրում ենք անվտանգային ճգնաժամում, մարդիկ տագնապած են, մեծ անորոշություններ են, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց չի ասում, թե ինչպե՞ս և ո՞ւմ շնորհիվ հայտնվեցինք անվտանգային ճգնաժամի մեջ, ինչո՞ւ են մարդիկ տագնապած ու անորոշության մեջ։
Նա նշել է, որ դոլարից իսպառ հրաժարվելու համար հարկավոր է դեռ շատ բան անել և բավականին երկար ճանապարհ անցնել։
Կոնվերս Բանկն, արձագանքելով բանկային համակարգում ժամանակակից միտումներին, կորպորատիվ հաճախորդների համար ներդրել է անկանխիկ վճարումների ընդունման նոր թվային գործիք՝ C-pos, որի օգտագործմամբ զգալիորեն կհեշտանա վճարումների ստացման գործընթացը, կկրճատվեն ծախսերը:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 2 անգամ:
Վերջին երեք տասնամյակում Հայաստանը երբևէ այնպիսի ծանր իրավիճակում չէր եղել, ինչպես Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի իշխանության հինգ տարիներին։ Փողոցից իշխանության եկածները եղածն էլ կործանեցին. կազմաքանդեցին բանակը, դատեցին ու վարկաբեկեցին զինվորականներին, անպաշտպան թողեցին ու թշնամու առաջ բացեցին երկրի դռները, ոչնչացրեցին երկրի պաշտպանության ու անվտանգության համակարգերը։ Այն համակարգերը, որոնք տարիներ շարունակ անխափան ապահովում էին երկրի ու ժողովրդի անվտանգությունը։
Լեհաստանն ու Հունգարիան դադարեցնում են ուկրաինական ցորենի ներկրումը: Այս երկրների կառավարությունները պարզաբանել են, որ այդ քայլը տեղի ֆերմերներին կպաշտպանի շուկայում ուկրաինական հացահատիկի գերակշռող դերից։
Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները վերջին օրերին կրկին սկսել են խոսել տնտեսության մեջ արձանագրված «համաշխարհային» մակարդակի աճերից։ Այնպես, ինչպես խոսում էին 2019թ.։ Այն ժամանակ էլ հայտարարում էին, թե Հայաստանում գրանցվել է ամենաբարձր տնտեսական աճը եվրոպական ու Եվրասիական տնտեսական միության տարածաշրջաններում, ինչպես նաև հարևանների համեմատ։
Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, մեկ տարում Վրաստանի պետական արտաքին պարտքն աճել է 390,960 մլն դոլարով, նախորդ ամսվա համեմատ՝ 208,504 մլն դոլարով։
Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) հրապարակած վիճակագրության համաձայն, մարտին Վրաստան է փոխանցվել 438 մլն դոլարի տրանսֆերտ, ինչը 127 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Բյուջեի հարկային եկամուտները 2022թ.՝ 2017թ. համեմատ, աճել են ավելի քան 2 մլրդ դոլարով, 2018թ. համեմատ էլ՝ 1,5 միլիարդով։ Օրերս հարկային եկամուտների վերաբերյալ այսպիսի համեմատություն էր արել Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով ցույց տալ, թե ինչպիսի հաջողությունների են հասել իշխանություններն իշխանափոխությունից հետո։
Ապրիլի 21-ին Մեղրիի համայնքապետարանի և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև առաջին անգամ ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրեցին «ԱՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը և Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը։
ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց, որ մեր հանդեպ արևմտյան կողմն այդ հարցում դեռևս լոյալություն է ցուցաբերում, իսկ հիմնական պատճառն առավելապես աշխարհաքաղաքական է. «Դրանով փորձում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից՝ հասկանալով, որ այս անվտանգային խորացող ռիսկերի իրավիճակում այդ տնտեսական բարձր աճն ինչ-որ չափով կհավասարակշռի ներքաղաքական վիճակը»:
Բացառված չի դա. Քերոբյանը՝ հայաստանյան ընկերությունները երկրորդային սանկցիաների տակ հայտնվելու մասին
Վաճառքի գործարքների կրճատումը խոսում է շուկայի պասիվացման մասին։ Դա սկսվեց այն բանից հետո, երբ բարձրացան անշարժ գույքի վարձակալության գները։ Վերջին շրջանում դրանք ոչ պակաս կտրուկ նվազել են, բայց կրկին ակտիվություն չկա։ Շուկան անորոշության ու սպասումների մեջ է։ Առաջարկը կրճատվել է՝ հանգեցնելով գների չհիմնավորված բարձրացման։
«Ռուսաստանը հաստատ մեր լավ բարեկամը չէ, բայց, միևնույն ժամանակ, հաստատ Արևմուտքի հետ համեմատելի բարեկամ էլ չէ։ Եթե Հայաստան փոխանցվող տրանսֆերտների գերակշռող մասը գալիս է հենց Ռուսաստանից, ապա կարելի է ասել, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսն ու ավելին ապրում է Ռուսաստանի հաշվին։ Կարծում եմ՝ այս Կառավարությունն անելու է հերթական քայլը և հրաժարվելու է Ռուսաստանից, իսկ այդ դեպքում Հայաստանին աղետ է սպառնում»,- ասաց Սարգսյանը։
2018թ. ի վեր, զբաղեցնելով իշխանական աթոռները, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շեփորահարում են կոռուպցիայի դեմ տարվող իրենց պայքարի մասին։ 5 տարի է անցել, ու մինչ օրս Փաշինյանը շարունակում է Հայաստանի քաղաքացիներին ու միջազգային կառույցներին վստահեցնել, թե իրեն հաջողվելու է պետությունից վերջնականապես արմատախիլ անել կոռուպցիոն բոլոր դրսևորումները։ Հարց է ծագում, սակայն, կա՞ արդյոք որևէ արդյունք։