Բաժիններ՝

Հայաստանում մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն

Հայաստանում այս պահի դրությամբ վերամշակող կազմակերպությունները մթերել են շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն:

Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

«Այս փուլում նաև գյուղատնտեսական մթերումների սեզոնն է մեկնարկել: Այսօրվա դրությամբ վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն»,-ասաց Խոջոյանը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծավալը գրեթե նույնն է: Իսկ ողջ 2023-ի ընթացքում մթերված ցուցանիշը եղել է 86 հազար տոննա: Բացի այդ՝ նախորդ տարի մթերվել է 160 հազար տոննա խաղող:

Փոխնախարարի գնահատմամբ՝ այս ուղղությամբ մթերումների գործընթացը դեռևս սահուն է ընթանում: Այս տարի խաղողի մթերման սեզոնը դեռ չի սկսվել:

Անդրադառնալով 2023-ի գյուղատնտեսական համախառն արտադրանքին՝ Խոջոյանը տեղեկացրեց. «Ունեցել ենք գումարային ծավալով 1 տրլն 3 մլրդ դրամ գյուղատնտեսական համախառն արտադրանք: 2024-ի առաջին եռամսյակի տվյալներով՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքն աճել է 3.4 տոկոսով»:

2023 թվականին գյուղատնտեսության զարգացման ծրագրերի համար նախատեսված բյուջեն կազմել է 41.58 մլրդ դրամ: Համեմատության համար այս տարի արդեն նախատեսված է ծախսել 44.5 մլրդ դրամ: Խոջոյանի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտին հատկացվող բյուջեն տարեցտարի կառավարությունն ավելացնում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս