«Արդշինբանկն» իր մեծությամբ ի՞նչ խնդիր կառաջացնի մյուս բանկերի համար. ԿԲ-ն զերծ է մնում կարծիք արտահայտելուց

Այս տարվա հունիսի 12-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլատրեց «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունների համակենտրոնացումը՝ եզրակացությամբ, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը։

Ըստ տարածված հաղորդագրության՝ կողմերը համաձայնել են, որ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռք բերի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում «Էյչ-Էս-Բի-Սի Յուրըփ Բի․ Վի» ընկերությանը պատկանող 100 տոկոս փայաբաժինը։

Այս գործարքի վերաբերյալ 168.am պաշտոնական գրությամբ Կենտրոնական բանկից փորձել է պարզել.

– այս գործարքի արդյունքում ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել «Արդշինբանկի» մեծությունը:

Կարդացեք նաև

– հաշվարկվե՞լ են արդյոք շուկայում գին թելադրելու վտանգները, մասշտաբի էֆեկտի ազդեցությունը փոքր բանկերի համար։

– ԿԲ-ն ի՞նչ գործիքակազմ ունի և ի՞նչ է նախատեսում անել այդ գործարքի արդյունքում առաջացած ռիսկերը չեզոքացնելու կամ վերահսկելու ուղղությամբ։

Ի պատասխան այս հարցերի՝ Կենտրոնական բանկից հայտնել են, որ իրենք ստացել են միջնորդություն Արդշինբանկի կողմից HSBC բանկի ձեռքբերմանը (նշանակալից մասնակցության ձեռքբերմանը) նախնական համաձայնություն տրամադրելու վերաբերյալ:

«Միջնորդությունն ուսումնասիրության փուլում է: Մինչ գործարքի գրանցումը Կենտրոնական բանկի և այլ կարգավորող և վերահսկող մարմինների կողմից, Կենտրոնական բանկը զերծ է մնում գործարքի և գործարքի ընթացքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն անելուց և տեղեկություններ տրամադրելուց կամ հրապարակելուց՝ հաշվի առնելով, որ ուսումնասիրման ընթացիկ փուլում Կենտրոնական բանկին հայտնի դարձած տեղեկությունները կարող են պարունակել առևտրային ու ծառայողական գաղտնիք, և որևէ մեկնաբանությունների և տեղեկությունների տրամադրումը կարող է հանգեցնել գործարքի կողմերի նկատմամբ անաչառության սկզբունքի խաթարմանը»,- ասված է մեզ տրված պատասխանում:

Տեսանյութեր

Լրահոս