Moody’s գործակալությունը բարելավել է Յունիբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»

Moody’s Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի ` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը` բարելավելով հեռանկարը և սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն:

Բանկի ավանդների վարկանիշի վերահաստատումն ու հեռանկարի վերանայումը պայմանավորված են վերջին երկու տարվա ընթացքում բանկի կապիտալի համարժեքության, վարկային պորտֆելի որակի և շահութաբերության ցուցանիշների  բարելավմամբ:

Moody’s գործակալությունը նաև հաստատել է բանկի Վարկունակության բազային գնահատականի (BCA) և ճշգրտված ՎԲԳ-ի b3 մակարդակը, NP ազգային և արտարժույթով կարճաժամկետ ավանդների վարկանիշները, կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ ռիսկի (CRRs) վարկանիշի B2/NP և Կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ ռիսկի (CR) գնահատականի B2(cr)//NP (cr) մակարդակները:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031