Որոշել են «կաշառել» գործարարներին, որ ԵԱՏՄ-ի փոխարեն ապրանքն արտահանեն ԵՄ
Ֆինլանդիայի և Շվեդիայի վարչապետներ Պետերի Օրպոն և Ուլֆ Քրիստերսոնը նամակ են ուղարկել Եվրահանձնաժողով՝ գնահատելով Ուկրաինայի 2026-2027 թվականների ֆինանսական կարիքները և կոչ են արել ԵՄ-ին Կիևին հատկացնել 130 միլիարդ եվրո, հիմնականում՝ սառեցված ռուսական ակտիվներից:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Պոշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայում առկա գնաճը շարունակում է խորանալ հատկապես այնպիսի ոլորտներում, որոնք մարդկանց առօրյա կյանքի վրա մեծ ազդեցություն ունեն։ Այս իրավիճակին գումարվում է նաև սոցհարցումների այն պատկերը, ըստ որոնց, մարդիկ չեն վստահում երկրի տնտեսությանը և այդ առումով բնավ լավատես չեն։
Ազգային (կենտրոնական) բանկերի տոկոսադրույքները սեպտեմբերի 5-ի դրությամբ կազմել են՝ Հայաստան (6,75), Բելառուս (9,75), Ղազախստան (16,5%), Ղրղզստան (9,25%) և Ռուսաստան (18%)։ Դրա մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը սոցցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 29-ի առավոտից վերագործարկվել է Իրաք-Թուրքիա նավթամուղը։
Converse Mobile հավելվածը լավագույնն է ճանաչվել Global Banking & Finance Awards 2025-ի «Excellence in Innovation, Armenia» անվանակարգում: Մրցանակը վկայում է Բանկի՝ թվային լուծումների զարգացմանը և հաճախորդների ֆինանսական փորձառության բարելավմանն ուղղված հետևողական աշխատանքի մասին։
«Վերջին օրերին իշխանական պաշտոնյաները շարունակում են գովերգել Թուրքիայի հետ սահմանների բացման հեռանկարը՝ այն ներկայացնելով որպես տնտեսական մեծ հնարավորությունների աղբյուր։ Սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ պատկերը այնքան էլ պարզ ու փայլուն չէ»:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին։
Շվեդիան Ուկրաինային քաղաքացիական աջակցության նոր փաթեթի շրջանակներում կհատկացնի 1.145 միլիարդ կրոն (122 միլիոն դոլար):
Մենք կարևորում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակման անհրաժեշտությունը, որը լայն հնարավորություն է տալիս ինչպես հասարակության, այնպես էլ մասնագիտական շրջանակների ներգրավմանը։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.57 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.61 դրամ:
ՔՊ-ական իշխանությունները, իրենց քաղաքական ամբիցիաները բավարարելու համար, վերջին տարիներին Հայաստանը դրել են հսկայական պարտքերի տակ։ Բայց դա նրանց չի խանգարում այսօր էլ նույնն անել։
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր 10 միլիոն խորանարդ մետր ջրառը համարժեք է Սևանի մակարդակը 1 սանտիմետրով իջեցնելուն։ Դժվար չէ հաշվել, թե հավելյալ 30 մլն խորանարդ մետր ջրառի պարագայում դեռ ինչքան կնվազի լճի մակարդակը։
7 տարի է՝ թալանը հատիկ-հատիկ հետ են բերում, այդպես էլ ոչ մեկը չտեսավ՝ ինչպես հետ բերված թալանը, այնպես էլ՝ դրա արդյունքը։ Պարբերաբար հետ բերած թալանի վերաբերյալ թվեր են հրապարակում, բայց հետ բերած թալանը ոչ մի տեղ չի երևում։ Երբեմն էլ նույնը բանը մի քանի անգամ են հետ «բերում»։։ Կարծում են՝ դրանով հատիկ-հատիկը դառնում է տասնապատիկ։
Ատոմակայանի շահագործումը մինչև 2036 թվականը երկարացնելը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը չափազանց կարևորում է, սակայն առաջարկում է մտածել երկարաժամկետ լուծումների մասին։
Կառավարությունը պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար անցել է վարկային միջոցներով նախատեսված ծրագրերի բյուջեների կրճատմանը. փող է պետք հայթայթել դեֆիցիտը փակելու համար։
Վերջին շրջանում իշխանությունները բացահայտ տնտեսական տեռոր են իրականացնում բիզնեսի նկատմամբ, երբեմն՝ ակնհայտ քաղաքական երանգներով։ ՀԷՑ-ը դրա վառ օրինակներից մեկն է։ Բայց ՀԷՑ-ը բոլորովին էլ եզակի չէ։ ՀԷՑ-ի պարագան ավելի շատ քաղաքական է, չնայած քաղաքականի տակ նաև տնտեսական բաղադրիչ կա։ ՀԷՑ-ը ոչ միայն քաղաքական նպատակով են ուզում խլել, այլև մտադիր են տիրանալ դրան։ Իշխանության ներսում կան մարդիկ, ովքեր աչք ունեն ՀԷՑ-ի վրա։
Սա իշխանության հերթական կազմակերպված դավադրությունն է, որի գինը բոլորս ենք վճարելու՝ անկախ նրանից, թե այս ամենն ինչով կավարտվի։
Մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Armenian Auto Show-ն, որի շրջանակում Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ հնարավոր կլինի բացառիկ պայմաններով ձեռք բերել JAC, Li AUTO, Tank, Poer և Aito տրանսպորտային միջոցները, որոնց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Roel Automotive Group-ն է։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.55 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.66 դրամ:
Ղազախ 37-ամյա միլիարդատեր Թիմուր Տուրլովը մտադիր է բանկ բացել Վրաստանում։ Այս տեղեկությունը հրապարակել է Ղազախստանի Forbes լրատվամիջոցը։
Այս տարվա առաջին 8 ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը 3.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Արտադրվել է 5 մլրդ 951.9 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, արտադրվել է 10.6 տոկոսով ավելի՝ 854 մլն կՎտ.ժամ։ Դա 13 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա օգոստոսի ցուցանիշը:
ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը կդնի ամուր հիմք նոր էներգաբլոկին սահուն անցման համար, ինչը մեր վերջնական նպատակն է. Փաշինյան
ԱՄՆ-ն դեռևս որևէ կոնկրետ ճնշում չի գործադրել Սլովակիայի և Հունգարիայի վրա՝ ռուսական էներգետիկ ռեսուրսների ներմուծումը դադարեցնելու համար, բացի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու խնդրանքից, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
1 միլիարդ դոլարով ավելացրել են պետական պարտքը, 537 միլիարդ դրամով՝ բյուջեի պակասուրդը. Կառավարությունը հաստատեց 2026-ի բյուջեն
Պետությունը պետք է խթանի ոչ միայն բիզնես միջավայրի բարելավումը, այլև աջակցի տեղական արտադրողներին՝ նոր շուկաներ որոնելիս, որակի ստանդարտները բարձրացնելիս, նորարարական լուծումներ մշակելիս ու միջազգային սերտիֆիկացում անցնելիս։