Թուրքիան փակել է 3 սահմանային անցակետ. Ermenihaber.am

Թուրքիայի Առևտրի և մաքսային գործերի նախարար Ջենափ Աշչըն հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով Թուրքիան ժամանակավորապես փակել է Ուզումլու (Թուրքիա-Իրաք), Էսենդերե (Թուրքիա-Իրան) և Սարայ (Թուրքիա-Իրան) սահմանային անցակետերը: Դա պայմանավորված է վերջին շրջանում երկրում տեղի ունեցեղ ներքին բախումներով:

Թուրքական «sondakika» լրատվակայքը նշում է, որ Աշչըն թուրքական «A Haber» հեռուստալիքով խոսելով վերոնշյալի մասին, ասել է, որ անցակետերը ժամանակավորապես են փակված և հույս հայտնել, որ դրանք հնարավորինս շուտ կբացվեն:

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս