
ՀԷՑ-ը սպառած էլեկտրաէներգիայի հաշվարկման նոր ծրագիր է ուղարկել բանկերին և փոստային բաժանմունքներին. «Արմենպրես»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դեռևս սեպտեմբերի 11-ին բնակիչ-բաժանորդների օգոստոս ամսվա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց կատարվելիք վճարումների մասին տվյալները փոխանցել է բանկերին և փոստային բաժանմունքներին: «Մենք արդեն բանկերին և փոստայինբաժանմունքներին ուղարկել ենք ՀԷՑ-ի բաժանորդների ծախսերը հաշվարկողծրագրային փաթեթը. այդ ծրագրին հարմարվելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ յուրաքանչյուր բանկին, որից հետո քաղաքացիները կկարողանանվճարել օգոստոս ամսվա սպառածէլեկտրաէներգիայի դիմաց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը` հիշեցնելով, որ հասարակ սպառողները, ինչպես նաև այն փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք սպառում են մինչև 500 կիլովատ էլեկտրաէներգիա, վճարելու են հին սակագնով:
Նա նշեց նաև, որ բնակիչ-բաժանորդներն իրենց անդորրագրերի վրա հնարավորություն կունենան տեսնել ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը նոր սակագնով, ինչպես նաև հաշվիչի ցուցմունքները: «Անդորրագրերում առանձին նշված են լինելու բաժանորդների կողմից վճարման ենթակա գումարները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմիցսուբսիդավորվող գումարը»,- նկատել է Սարջանյանը: