Բաժիններ՝

«Մենք չենք փոշիացրել միլիոններ, հակառակը` խնայել ենք». Հրանուշ Հակոբյանը` նախարարությունում ՎՊ բացահայտած չարաշահումների մասին

«Սփյուռքի նախարարությունում խախտում, անօրինականություն, չարաշահում չի եղել: Սփյուռքի նախարարությունում եղել են ընթացակարգային խախտումներ, անճշտություններ, որոնք իրենց ստուգումների ընթացքում վերացել են: Սա պարոն Յոլյանի հայտարարությունն է, որը 9-րդ վարչության պետն է, որը կատարում էր այդ ստուգումները»,- այսօր Աժ-ում հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի՝ մեկնաբանելով Վերահսկիչ պալատի բացահայտած խախտումներն իր ղեկավարած գերատեսչությունում:

Ըստ նրա` իրենք օրենքի շրջանակներում են քայլեր կատարում, և եթե խնայել են գումարներ, ապա հետ են ուղարկել բյուջե, դա չի նշանակում, որ խախտում են արել: Պարգևավճարների հատկացումները, ըստ նախարարի, նույնպես նորմալ են եղել, քանի որ նախարարության աշխատանքը ոչ նորմավորված է, երեկոյան ժամը 7-ից հետո են մնում` ԱՄՆ-ի հետ աշխատելու համար, շաբաթ-կիրակի տեսաժողովներ են անցկացնում.

«Նրանք շատ ծանրաբեռնված են և եթե մի 10 հոգու, 20 հոգու, 30 հոգու, բոլոր նախարարություններում է, կարծեմ, ընդունված, ձեզ մոտ էլ, դեկտեմբեր ամսին 13-րդ աշխատավարձ տալ, սա սովորական երևույթ է, կարծում եմ»:

Հ.Հակոբյանը, սակայն, նշեց, որ նախորդ վարչապետը ֆինանսական խնդիրների պատճառով արգելել էր պարգևատրումներ տալ և այդ արգելքի արդյունքում այս տարի ընդամենը 8 հոգու են տվել. «Եթե դա մեծ բան է, ես չեմ համարում մեծ բան»:

Անդրադառնալով նախարարության կողմից տպագրվող տարեգրքին` նախարարը նշեց, որ 2.5 կգ-անոց գիրքն առաքելը 7 եվրո կարժենա, բայց իրենք խնայում են դա և գրքերն ուղարկում ամռանը Հայաստան եկող տարբեր ծագրերի մասնակիցների միջոցով. «Մենք չենք փոշիացրել միլիոններ, հակառակը` մենք խնայել ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս