Բաժիններ՝

Հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան է ներմուծվել 2 մլրդ 613 մլն 322.3 հազար դոլարի ապրանքատեսակ

2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան է ներմուծվել 2 մլրդ 613 մլն 322.3 հազար ԱՄՆ դոլարի ապրանքատեսակ: Նախորդ տարվա նույն ժամանակահատավածի նկատմամբ ծավալը նվազել է 0,3 տոկոսով, սակայն ներմուծման ընդհանուր ծավալում մեծ մասնաբաժին ունեցող ապրանքատեսակների ներկրումը հիմնականում աճել է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ըստ մասնաբաժնի՝ ներմուծման կառուցվածում առաջին տեղում հանքահումքային արտադրանքն է: Ներմուծման մեջ նրա մասնաբաժինը կազմել է շուրջ 17,8 տոկոս: Ընդհանուր առմամբ ներմուծվել է  463  մլն 192.7 հազար ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք` նվազելով 9,6 տոկոսով:

Մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմել է շուրջ 14 տոկոս (366 մլն 708 ԱՄՆ դոլար): Նախորդ տարվա նույն ժամակահատվածի նկատմամբ այն աճել է 12.1 տոկոսով:

Պատրաստի սննդի արտադրանքի մասնաբաժինը կազմել է շուրջ 10,5 տոկոս (274 մլն 741.2 հազար ԱՄՆ դոլար)՝ նախորդ տարվա համանուն ժամանակահատավածի համեմատ աճելով 8.5 տոկոսով:

Քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի մասնաբաժինը կազմել է շուրջ 10,4 տոկոս (269 մլն 728.3 հազար ԱՄՆ դոլար): Այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 9.7տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս