Հայաստանում սկսվում է արձակուրդային մեծ շրջանը: Խորհրդարանականները վաստակած հանգստի անցնելուց առաջ մի բոլ զվարճացրեցին բոլորիս: Բայց որպեսզի առանց խորհրդարան կյանքը մեզ մեղր չթվա, հասցրեցին սպառնալ նոր հարկային օրենսդրությամբ:
ՀՀ կառավարությունը սահմանել է որոշ խմիչքների թորման համար նախատեսված սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները:
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերը բարձր են գնահատվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ և ապահով զգան Հայաստանում:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ` ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչությունը ՀՀ տարածքում գործող գրավատներում իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ:
«Հայաստանում բարենպաստ միջավայր կա և մնում է պահպանվի, ու Ձեր ներդրումը դրանում շատ մեծ է»,- նշեց դեսպանը` դիմելով ՀՀ վարչապետին:
Հ.Աբրահամյանի կարծիքով` համակարգի ամբողջական գործառույթն ապահովելու նպատակով հարկավոր է համակարգից բոլոր օգտվողների ակտիվ մասնակցություն:
Վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում է գտել անշարժ գույքի գրավի դիմաց «տոկոսով փող տալու» պրակտիկան, երբ դրանով զբաղվում են անհատները՝ բավականին բարձր, բանկային՝ առանց այդ էլ բարձր տոկոսադրույքներից ավելի բարձր տոկոսադրույքով։
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի հունիսի 29-ի որոշմամբ կասեցվել է «ԹՐԵՅԴԵՐ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 249 լիցենզիայի գործողությունը՝ մինչև 01.12.2016 թվականը:
Համաշխարհային տնտեսական ֆորումի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2016»-ի համաձայն Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 56-րդն է 139 երկրների շարքում:
Ընկերությունը որևէ կերպ չի հիմնավորել փաստաթղթերի ներկայացման ուշացումն այլ տեխնիկատնտեսական ցուցանիշներով կայանի կառուցման ողջ ժամանակահատվածում:
: ՊԵԿ հրապարակած վիճակագրությունը ցույց է տալիս, որ խախտումների դինամիկան որոշակի նվազում է: Օրինակ՝ այս տարվա հունիսին գրանցվել է նման խախտումների 98 դեպք՝ անցած տարվա հունիսի 149 դեպքի փոխարեն: Սակայն ուշագրավ է, որ տուգանքների գումարային մեծությունն ավելի է եղել՝ այս տարի հունիսին կազմելով շուրջ 115 մլն, իսկ նախորդ տարի հունիսին՝ շուրջ 80 մլն դրամ:
Նախորդ տարվա մայիսի համեմատ՝ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների թիվը նվազել է 742-ով կամ 4,8%-ով։
Միայն 2016թ. մայիսին ավտոմեքենաների առևտրի ծավալը կազմել է ավելի քան 8 մլրդ դրամ
2016 թվականի մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 188094 դրամ։
ՀՀ խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների կրեդիտորական պարտքը 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում աճել է 9,1%-ով
ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 47 մլրդ 168 մլն դրամ
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 477.16 դրամ։
2016 թվականի մայիսին ՀՀ տաքսիների միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 711 հազար մարդ։
Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ ՀՀ գերատեսչությունների եզրակացությունները տրամադրելու մասին «168 Ժամի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ստացանք հետևյալ գրությունը…
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրենին
Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շատ գոհ է Հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքներից և բավական դրական ակնկալիքներ ունի կառավարության գործունեությունից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԵՄ դեսպանը նշեց, որ շատ դրական նշաններ է նկատել կառավարության գործունեության մեջ:
Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, մի գեղեցիկ, հնաոճ շինություն կա, որի պատին ցուցանակ է փակցված. «Այս տանը 1928 թ. իջևանել է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին»։
ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016 թվականի հունվար-մայիսին կազմել է 1 մլրդ 892.7 մլն դոլար։
2015թ. դեկտեմբերի վերջի նկատմամբ lհամախառն արտաքին պարտքն աճել է 120.76 մլն. դոլարով:
2016թ. առաջին 5 ամիսների ընթացքում հանրապետությունում արտադրվել է 3304 հազար լիտր պաղպաղակ
Միայն մայիսին արդյունաբերության ոլորտը տվել է 112.5 մլրդ դրամի արտադրանք
Սպարտակ Սանթրոսյանի անունով գրանցված այս ընկերությունը խախտել է լիցենզիայի պայմանները: Կայանում իրականացված մոնիտորինգի արդյունքում ՀԾԿՀ մասնագետները պարզել են, որ՝ Քարահունջ գետի 1597,6մ նիշի վրա (նախկին 1545մ փոխարեն) արդեն իսկ կառուցվել էր մետաղական ջրընդունիչ հանգույց, սակայն ձկնանցարանները գտնվում էին կառուցման փուլում։
Հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.5 մլրդ դրամ,
«Օրենսգրքում բավականին լավացումներ կան, բայց միակ ու մշտական մտահոգությունն այն է, թե օրենքը կմնա՞ թղթի վրա, և տեսուչներն անհավասար վերաբերմունք կցուցաբերե՞ն, թե՞ հավասար մոտեցում կցուցաբերվի, առավել ևս՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում»,- ասաց Գ.Մակարյանը: