Բաժիններ՝

Ինչի հաշվին է աճել ներքին զբոսաշրջությունը

2017 թվականին Հայաստանում ներքին (տեղական) զբոսաշրջային այցելությունների թիվը 2016 թվականի համեմատ աճել է 10.9%-ով և կազմել 1 086 707 մարդ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ պարզաբանելով, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության, ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունը իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով և ճանապարհորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարվում է այցելած վայրում:

Ամենից շատ՝ 47.3%-ով, աճել են գործնական նպատակներով այցելությունները՝ կազմելով 252 787 մարդ (ընդհանուր ներքին այցելությունների 23.3%-ը)։

Ամենամեծ տեսակարար կշիռը՝ 68.3%, ունեն հանգստի և ժամանցի նպատակով այցելությունները (742 188 մարդ)։ 2016 թվականի համեմատ այս նպատակով այցելություններն աճել են 6.5%-ով։

Բուժման նպատակով ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը նվազել է 25.2%-ով և կազմել 43 558 մարդ, այլ նպատակներով այցելությունները նվազել են 10.1%-ով և կազմել 48 174։

Նշենք, որ բերված տվյալներն արտացոլում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված զբոսաշրջիկներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս