Այն օրվանից, երբ ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ-IT) արտահայտությունը հայտնվեց մեր բառապաշարում, այն միանգամից դարձավ ՀՀ իշխանությունների ելույթների ու ծրագրերի անբաժան մասը։
Կենտրոնական բանկի նախագահի հունիսի 15-ի որոշումով գրանցվել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական ՓԲԸ «Հրազդան» մասնաճյուղը:
Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 910 912 319 դրամ:
«Մենք էլի ընկել, աշխարհի դուռն ենք ծեծում, երբ մեր կարողությունները աշխարհում հասնում են 5 տրլն-ի: Իսկ իրենք ուզում են աշխարհով մեկ դռնեդուռ ընկնեն, փող հավաքեն: Դա չի ստացվի նախ՝ հենց այն պատճառով, որ մեզ մոտ ոչ մի պայքար չի գնում, և երկրորդ՝ մենք մեր գանձը՝ սփյուռքը, թողած՝ ընկել ենք չոլերը»:
«Ես հույս ունեմ, որ կգան նոր ընկերություններ, մրցակցությունը կմեծանա և իրավիճակը կբարելավվի»,-նշեց միության նախագահը:
2016թ. հունիսին մայիսի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում
Հուլիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 46,975,206 դոլար
Լիցենզավորումն ու որակավորման չափանիշները եթե լինեն, ընկերությունները կսկսեն համապատասխանել այդ չափանիշներին
Մինչ մեր որոշ հայրենակիցներ հույսեր էին փայփայում, թե ուր որ է Ռուսաստանի օգնությամբ ետ կբերենք մեր պատմական հողերը` ռուս-թուրքական հարաբերությունները մտան կարգավորման փուլ։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 միլիոն 715 հազար 237 եվրո 526,99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 9 միլիոն 101 հազար 715 եվրո 531,30 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն նշանակվել է Goldman Sachs International (GSI) ընկերության ոչ գործադիր տնօրեն։
Հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 56.7 մլրդ դրամ
168.am-ի հետ զրույցում ընկերության սնանկության գործերով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանը հայտնեց, որ աճուրդի անցկացման միջնորդությունը ներկայացվել է դատարան, որը, ամենայն հավանականությամբ, կհաստատի այն: Ըստ նրա՝ իր վարույթում գտնվող գույքը փոքր է. ««Գրեյթ Վելլին» մի քանի կառավարչի գործ է: «Գրեյթ Վելլի Քամփընիի» գույքը շատ չէ, գումարն էլ շատ չէ»:
Բավական է նշել միայն, որ Էրդողանի՝ Պուտինին ուղղված նամակի հրապարակումից երկու օր անց արդեն Թուրքիան դարձավ ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրած ուղղությունը: Բացառված չէ, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը կանդրադառնա հայ զբոսաշրջիկների նախընտրությունների վրա, սակայն վստահաբար ՀՀ քաղաքացիներից շատերը ևս այս տարի նույնպես մեկնելու են Թուրքիա՝ հանգստի:
Եթե ԵԱՏՄ տարածքում որոշումները պետք է կայացվեն և արագ չիրականացվեն, բիզնեսի մոտ դա կառաջացնի բացասական մոտեցումներ տնտեսական զարգացումների առումով: «Բայց ես հույս ունեմ, որ ակտիվ աշխատանքի պայմաններում, իսկ այսօրվա քննարկումը դրա արդյունքն է, մենք Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների էֆեկտիվության աստիճանը կբարձրացնենք»,-ասաց Արսեն Ղազարյանը:
Բրենդինգային թիմը լոգոն կնքել է Eternal Sun՝ Հավերժական արև
«Մինչև ԵՏՄ մտնելն ու դրանից հետո էլ մեր հիմնական շուկան այդ երկրներն են: ԵՏՄ մտնելը 10-15%-ի առավելություն է գնային առումով, որը բարձր ինքնարժեքի ու տրանսպորտային արժեքների պարագայում էական ազդեցություն չունի: Փոխարենը՝ մենք վատացրինք հարաբերությունները եվրոպական շուկայի հետ, թեև հիմա ոչ ոք չի արգելում ծավալները մեծացնել եվրոպական շուկայում, բայց այնտեղ Վրաստանին ավելի լավ աչքով են նայում, քան Հայաստանին»:
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հուլիսի 8-ին կազմել է 476.72 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.21 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Միասնական արժույթի ներդրման հարցը չի քննարկվում ԵԱՏՄ որևէ հարթակում, քանի որ ոչ ԵԱՏՄ մեծ համաձայնագրում, ոչ էլ այլ փաստաթղթերում չի խոսվում միասնական արժույթի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
168.am-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նկատեց, որ Կառավարությունը և Հայաստանի էլեկտրական ցանցերը բարի կամք դրևորեցին, որ 1 տարի որոշեցին սուբսիդավորել հոսանքի գինը՝ 250 կիլովատտ ժամ օգտագործման դեպքում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման, Հայաստանին առանց մաքսատուրքերի նավթամթերքների ապահովման հարցում, լուծվել են Վերին Լարսի անցակետում հատուկ ուղեգծի հատկացման կազմակերպման հարցերը, անցկացվել է ոուս-հայկական միջտարածաշրջանային 4-րդ ֆորումը, Հայաստանում ստեղծվել է հայ-ռուսական հումանիտար համագործակցության արագ արձագանքման կենտրոն:
Հաշվի առնելով Նախագծի կարեւոր նշանակությունը գործարարների շահերի եւ, ընդհանրապես, հարկ վճարողների իրավունքների պաշտպանության հարցում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է դրա ուսումնասիրություն:
Վարչապետի խոսքով՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրվել է դրական դինամիկա, որին անհրաժեշտ է նոր թափ հաղորդել՝ օգտագործելով երկու երկրների գործարար հնարավորությունների ողջ ներուժը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ սերտ փոխգործակցություն է հաստատված տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, ձևավորվել է համատեղ գիտատեխնոլոգիական ենթակառուցվածք, որը տնտեսական համագործակցության շրջանակում թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել նորարարական բաղադրիչը:
«Այնտեղ ոչ մի մենաշնորհ չկա: Կա մեկ լաստանավ, որը մշտապես գործել է, սեփականատերը բուլղարական ընկերություն է` Վառնա-Նովոռոսիյսկ-Փոթի և հակառակ ուղղությամբ չվերթներով: Մեր խոշոր փոխադրողներից մեկը երկու լաստանավ է վարձակալել: Ինքնին պարզ է, եթե վարձակալելել է, առաջին հերթին, իր սեփական բեռների համար է»,- ասաց Արսեն Ղազարյանը` հավելելով, որ լաստանավով բեռները տեղափոխվում են ըստ հերթա կանության:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության հետ համատեղ գործարկում են բացառիկ պրոդուկտ՝ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրական վկայագրերի ձեռքբերում վարկային միջոցներով: Տվյալ վարկի ձևակերպմամբ հնարավորություն կընձեռնվի ձեռք բերել ապահովագրական վկայագրեր, ինչը կնվազեցնի հաճախորդի ֆինանսական ծանրաբեռնվածությունը:
Lada ավտոմեքենաների վաճառքի ծավալները այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, նվազել են 15%-ով
ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2016 թվականի հունվար-մայիսին կազմել են 441.4 մլրդ դրամ
Ամերիկյան դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ երեկվա համեմատ չի փոխվել։
Անշարժ գույքի վերաբերյալ պաշտոնական ցուցանիշները, կարելի է ասել, ամենաանարժանահավատ վիճակագրական տվյալների շարքից են։ Փորձենք հասկանալ՝ ինչ է ասում մեզ պաշտոնական վիճակագրությունը։
Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ՀՀ պետական պարտքի գծով տոկոսավճարների մարմանը պետբյուջեից ուղղվել է ավելի քան 42 մլրդ դրամ