Բաժիններ՝

Կենտրոնական բանկը հրավիրում է համագործակցության

ԱՐՈՒՍ համակարգի գործարկման նպատակով, ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցության է հրավիրում կազմակերպությունների, որոնք ունեն միջազգային հարուստ փորձ և գիտելիքներ վճարահաշվարկային բնագավառում: ԱՐՈՒՍ-ը դրամական փոխանցումների միասնական համակարգ է, որը ստեղծման նպատակը ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը ամրապնդումն է։

Համագործակցող կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

· Դրամական փոխանցումների միջազգային շուկայում առնվազն 10 տարվա աշխատանքային փորձի առկայություն,

· ՏՀԶԿ երկրներում լիցենզավորված և վերահսկվող ֆինանսական կազմակերպություն,

· Դրամական փոխանցումների միջազգային շուկայի մասնակիցների հետ համագործակցության փորձի առկայություն,

· Կիրառվող տեղեկատվական հարթակի առկայություն, որը կառուցված է դրամական փոխանցումների ոլորտում առաջատար տեխնոլոգիաների հիման վրա,

· Հայաստանի Հանրապետության տարածքում մասնագիտացված կազմակերպություն (դուստր) գրանցելու պատրաստակամություն (արտասահմանյան կազմակերպության դեպքում),

· Առաջատար թվային տեխնոլոգիաների կիրառման և ներդրման փորձի առկայություն` համաձայն կից Հավելվածի:

Ինչպես նաև ներկայացնի համապատասխան տեղեկատվություն.

· կիրառվող տեխնոլոգիաների, ծրագրային ապահովումների և տեխնիկական լուծումների,

· անվտանգության ընթացակարգերի, ներառյալ ՓԼ/ԱՎ պահանջների մասով,

· վերջին երեք տարվա ֆինանսական հաշվետվությունների փաթեթ և արտաքին աուդիտորական եզրակացություններ,

· լրացուցիչ այլ տեղեկատվություն, որի անհրաժեշտությունը կարող է առաջանալ ելնելով կազմակերպության առանձնահատկություններից:

Համագործակցության համար դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 04.12.2017 ներառյալ:

Պարզաբանումներ ստանալու համար հարցադրումները, ինչպես նաև անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով:

Հավելված

Պահանջներ, առաջատար թվային տեխնոլոգիաների կիրառման և ներդրման ուղղությամբ.

– քարտային տվյալների ընթերցման շուկայում առաջատար սարքավորումների առկայություն (Roam, Verifone, QPOS, Anywhere Commerce, Miura, etc.), Supports all leading card readers (Roam, Verifone, QPOS, Anywhere Commerce, Miura, etc.)

– ապահովում է լրացուցիչ ծառայությունների մատուցում, ինչպիսիք են CNP, EMI, DCC, և այլ, Supports payment extensions like CNP, EMI, DCC, etc.

– CoD-ի միջոցով վճարումների ճշգրտման հնարավորության առկայություն, Supports CoD reconciliation for an unified business view,

– Geo-tagged թվային և SMS-ի միջոցով վճարային անդորրագրեր ներկայացնելու հնարավորության առկայություն, Geo-tagged digital charge slip and SMS receipts

– վճարային ֆունկցիոնալություն ունեցող բջջային հավելվածների (API) տեղակայումը ամպային (cloud) տեխնոլոգիաների միջոցով, թույլ տալով հեշտությամբ ավելացնել առևտրային հավելվածներ` միաժամանակ չխախտելով PCI DSS ունենալու պահանջը, Support cloud based deployment for faster rollout Provides a Mobile App API to allow merchant apps to seamlessly add payment capability without the hassles of PCI DSS

– առևտրի և սպասարկման կետերի (merchant) և ներքին գործընթացների կազմակերպման (back Office) համար առևտրային հարթակների, բիզնեսի արդյունավետության գնահատման ցուցանիշների (KPIs ), հաշվետվությունների և Վեբ օգտագործողի պատուհանի առկայության ապահովում, Merchant Dashboards, KPIs and Reports, Web UI for merchants and back Office,

– առևտրի և սպասարկման կետերի (merchant) IT/CRM համակարգերի հետ ինտեգրման հնարավորության առկայություն, ծառայությունների տեսակներից կախված՝ զեղչային և գովազդային առաջարկների տրամադրման հնարավորության առկայություն, Integration ready with merchant IT/CRM systems Location based services: promotional campaigns with offers and discounts:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս