Տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայությունն ու առևտրային բանկերը կաշխատեն արտակարգ ռեժիմով

Տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայությունն ու առևտրային բանկերը կաշխատեն արտակարգ ռեժիմով: Այսօր կառավարության նիտում վարչապետ Կարեն Կարապետյանն այս մասին հանձնարարականներ տվեց:

«Ուսումնասիրությունները փաստում են, որ կտրուկ ակտիվանում են արտաքին առևտրային գործունեություն իրականցնող գործարարները»,- ասաց վարչապետը` նշելով, որ արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող գործարարների ու քաղաքացիներին մաքսային մարմինների և բանկերի կողմից ծառայության մատուցումը, ձևակերպումները ժամանակին և առանց ընդհատումների պետք է կազմակերպել:

Կ.Կարապետյանը ՊԵԿ նախագահին հանձնարարեց, իսկ ԿԲ նախագահին առաջակեց դեկտեմբերի 2-ից մինչև տոնական օրերի ավարտը մաքսային ծառայությունների անընդհատությունն ապահովելու նպատակով շաբաթ և կիրակի ու տոնական օրերին կազմակերպել հերթապահություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930