«Երբ մեր խորհրդատվությունները հրապարակվեն, դուք կարող եք ուսումնասիրել, քննադատել, անել այն ամենը, ինչ ցանկանում եք: Իհարկե, այսօր ևս հարցեր կունենաք, բայց կրկին մի ակնկալեք՝ այս պահին որևէ եզրակացություն կամ տեսակետ ունենանք, միակ տեսակետը, որ մենք ունենք այս պահին, այն է, որ նման հանքարդյունաբերական այս նախաձեռնությունը չափազանց կարևոր է երկրի տնտեսության համար»:
Օրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. ամփոփվել են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքները:
«Ստեղծված լինելով ՀՀ կառավարության կողմից որպես Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման բազմաճյուղ մեխանիզմների կայացմանն օժանդակող կառույց՝ մենք խիստ կարևորում ենք այս համագործակցությունը, քանի որ այն, բացի նրանից, որ անմիջական օժանդակություն է ապահովում հայ ֆերմերին և նպաստում է ռիսկերի նվազեցման այլընտրանքային մոտեցումների տարածմանը, նաև ցուցադրում է աղետների ռիսկի նվազեցման գործընթացում տարբեր կառույցների միջև համագործակցության արդյունավետությունն ու անհրաժեշտությունը՝ հերթական անգամ ընդգծելով, որ ռիսկերի նվազեցումը չի կարող լինել մեկ կառույցի խնդիր կամ մենաշնորհ»:
Մեր հարցին ի պատասխան պարոն Լոզանոն նշեց, որ 3–4 ամսում հնարավոր է կազմակերպել ինչպես իսպանացի, այնպես էլ այլ երկրների ներկայացուցիչ, իր գործընկեր օտարերկրյա ներդրողների այցը Հայաստան:
Առաջին հնգյակում՝ 4-րդ տեղում հայտնվել է նախորդ տարի գրանցված «Ալեքս Հոլդինգը», իսկ «Ալեքս Գրիգը» նահանջել է ստորին հորիզոնականներ։ 2 ընկերություններն էլ պատկանում են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։
2016 թվականին հանքային ջրերի արդյունահանման ծավալն, ըստ ընդերքօգտագործման իրավունքի, կազմել է 869.3 հազար խորանարդ մետր, իսկ 2015-ին` 638.5: 2016 թվականին հանքային ջրերի արդյունահանման ազատ հոսքը կազմել է 727.9, իսկ 2015-ին` 474.9 հազար խոր. մետր:
Ընդհանուր առմամբ` Երևանում (բացի Նորք-Մարաշից) 2017 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի միջին գինը կազմել է 272 հազար 800 դրամ, 2016 թվականի նույն ժամանակահատվածում` 274 հազար 600 դրամ, իսկ 2016-ի չորրորդ եռամսյակում` 275 հազար 100 դրամ:
Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում տեղի է ունեցել «Առևտրատնտեսական համագործակցություն» թեմայով կլոր սեղանքննարկում:
Հետաքրքիր է՝ ո՞ւմ կվաճառվի Սևան-Հրազդանը։ Եթե, իհարկե, վաճառքի մասին լուրն իրականություն է և ոչ թե համակարգում ինչ-ինչ տրամադրություններ ստուգելու սպեկուլյացիա։
Հարկային հավաքագրումներն աճել են, և այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով հարկահավաքման ծրագիրը գերակատարվել է: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, 50 մլրդ դրամ ավելի է հավաքվել, ինչը թույլ է տվել ճշգրտել տարեկան ծրագիրը՝ 1 տրլն 135 մլրդ դրամը:
«Մենք հիմա բանակցություններ ենք վարում նաև այլ կազմակերպությունների հետ, որպեսզի ծրագրում ընդգրկված ֆինանսական կառույցների թիվն ավելանա: Շուկան բաց է, և որքան շատ լինեն մատակարարներն ու ֆինանսական կառույցները, այդքան ավելի մատչելի կլինի մեր գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների և կոոպերատիվների համար տեխնիկայի ձեռքբերումը»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«Այսպիսի հարթակները շատ կարևոր են, որպեսզի դու ֆինանսական շուկայի տարբեր մասնակիցների, տարբեր հեղինակավոր կառույցների հետ ունենաս հանդիպումներ և ներկայացնես, թե ինչ է կատարվում ՀՀ-ում, տնտեսական քաղաքականության ինչ օրակարգ ունենք»,- ասաց Վ.Արամյանը։
«Եթե նայենք առաջնորդող ինդիկատորները, ամեն դեպքում 6.6 % տնտեսական ակտիվությունը փաստում է, որ ունենք տնտեսական աշխուժություն: Այդ միտումը, բնականաբար, պահանջում է, որ ներդրումներ կատարվեն, և ամեն դեպքում վերջին ամիսներին պետք է որ ունեցած լինենք ներդրումների աշխուժացում»:
«Ծրագրի նպատակն է ունենալ միջազգային չափանիշերին համապատասխանող սահմանային անցակետ, որը կնպաստի առևտրի և բիզնես միջավայրի բարելավմանն` այդ թվում ապահովելով մարդկանց դյուրին տեղաշարժը սահմանին»,- ընդգծել է ծրագրի ղեկավար Արսեն Ավետիսյանը:
Գերակա ոլորտներում պետության կողմից սուբսիդավորման նոր քաղաքականություն է իրականացվելու: Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ժամանակն է, որպեսզի կառավարությունն ակտիվ տնտեսվարողներին գործուն աջակցություն ցուցաբերի:
«Երբ Ռուսաստանի տնտեսությունն ընկավ ռեցեսիոն ժամանակահատված՝ մենք ունեցանք նաեւ արտահանման կրճատում դեպի Ռուսաստան»:
Համաշխարհային բանկը որոշել է 150 մլն դոլարի նոր փոխառություն տրամադրել Ուկրաինային:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ակտիվացնել զբոսաշրջային ներուժ ունեցող համայնքների զարգացման ծրագրերի մշակման գործընթացը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման նոր աղբյուրների բացահայտմանը և ներդրումային ֆոնդերի ձևավորմանը վերաբերող հարցեր:
Պետական եկամուտների կոմիտեի և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ, մայիսի 3-5-ը Երևանում մեկնարկել է «Հարկային մարմինների ռազմավարությունը հարկ վճարողների սպասարկման փոփոխուն միջավայրում» խորագրով միջազգային համաժողով՝ շուրջ 20 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ երեկ «Պեգասուս» ավիաընկերությունից Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն նամակ է ստացվել, որ որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել, և ավիաընկերության մուտքը դեպի հայկական շուկա անորոշ ժամանակով հետաձգվում է։
«Այս համաձայնագրով բոլոր խնդիրները լուծվելու են, և Հայաստանն անդամակցելու է այդ մեծ ընտանիքին, որը հնարավորություն է տալու թե՛ մեր, թե՛ ԵՄ ավիացիոն ընկերություններին՝ ավելի աշխուժացնելու իրենց աշխատանքը»։
2017 թվականի մարտին հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տան 357 առուվաճառքի գործարք, այդ թվում` Երևան քաղաքում՝ 101 գործարք, մարզերում՝ 256 գործարք: 2017 թվականի մարտին, 2017 թվականի փետրվարի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 17.0 %-ով, ընդ որում, Երևանում՝ 21.7 %-ով, իսկ մարզերում` 15.3 %-ով:
«Կոմետա» բաց բաժնետիրական ընկերությունը կլուծարվի։ Դրա կանոնադրական կապիտալի 80 տոկոսը պետական բաժնեմաս է, 20 տոկոսի բաժնետերերն ընկերության կոլեկտիվի անդամներն են: Ընկերությունն ընդգրկված չէ պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Լուծարման մասին որոշում կընդունվի կառավարության մայիսի 4-ի նիստում։
2017 թվականի հունվար-մարտ ամիսներին Թուրքիան ներկրված էներգակիրների համար վճարել է 9.1 մլրդ դոլար, ինչը 39 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված վճարից:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշում է, որ 2017 թվականին Հայաստանում նախատեսվում է ՀՆԱ-ի 3.2 տոկոս աճ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև մի շարք քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստերի վերաբերյալ, որոնց հիման վրա Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով ևս հարուցվել է քրեական գործ:
«Արաքս» ՓԲԸ-ի 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում՝ 134 118 000 (հարյուր երեսուն չորս միլիոն հարյուր տասնութ հազար դրամ) դրամ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր Mastercard և Maestro քարտապան-հաճախորդներին օգտվել Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր՝ այդ թվում նաև Հայաստան, դրամական փոխանցումներ կատարելու պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակից՝ «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերի միջոցով:
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, ապրիլի 27-29-ը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: