Արդշինբանկը նվազեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները

Արդշինբանկը նվազեցրել է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները: Համաձայն նոր պայմանների՝ Արդշինբանկն առաջարկում է անշարժ գույքի ձեռքբերման վարկ ՀՀ դրամով՝ սկսած 7.95% տարեկան տոկոսադրույքից*:

Նվազեցվել են նաև բնակելի անշարժ գույքի վերանորոգման և կառուցման վարկերի տոկոսադրույքները:  Ընդ որում, Բանկն առաջարկում է առավել մատչելի տոկոսադրույքներ, եթե ձեռք բերվող, կառուցվող կամ վերանորոգվող գույքը գտնվում է Երևան քաղաքից դուրս կամ էներգաարդյունավետ է: Ավելին, այս հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել առավելագույնը 35 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկերի ճկուն պայմաններ՝ կախված կանխավճարի չափից, վարկի գումարից, ժամկետից և դրանց հիման վրա որոշվող տոկոսադրույքից:

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ:

Կարդացեք նաև

Հիփոթեքային վարկերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայք կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:

* տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 9.02%-ից

***

Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավորկառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար ՀայաստանիՀանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր:

 

Տեսանյութեր

Լրահոս