Բաժիններ՝

Մեդվեդևը գոհ է ԵԱՏՄ տարածքում առևտրաշրջանառության ծավալների աճից

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գոհունակություն է հայտնում եվրասիական տարածաշրջանում զարգացման տեմպերից: Սանկտ Պետերբուրգում ընթացող եվրասիական միջկառավարական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստում Մեդվեդևը նշեց, որ եվրասիական հնգյակը շարունակում է հաջող աշխատանքները:

«Այս տարվա առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրների միջև 16,4 տոկոսով աճել է առևտրաշրջանառությունը, այդ թվում՝ գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում: Մենք մտադիր ենք հետևողականորեն կյանքի կոչել մեր նպատակները, զարգացնել երկրների տնտեսությունները, ստեղծել նոր աշխատատեղեր: Կոորդինացված ջանքերն այս ուղղությամբ ԵԱՏՄ-ում ռուսական կողմի նախագահության առաջնահերթությունների թվում են»,- ասաց ՌԴ վարչապետը:

Նա կարևորեց ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը, տրանսպորտային միջանցքների ստեղծումը և նշեց, որ պետք է այդ ծրագրերը իրականացնել ոչ միայն պետական մակարդակով, այլև կոմերցիոն ընկերությունների ներգրավմամբ: Մեդվեդևը շեշտեց նաև նավթի և նավթամթերքի, գազի շուկաների ստեղծումը, բիզնեսի համար բարենպաստ պայմանների ընդլայնումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031