«1990-ից մինչ օրս, տարբեր ծրագրերով, Գերմանիան Հայաստանին 825 միլիոն եվրոյի գումար է տրամադրել: Առաջիկա երկու տարիներին էլ Գերմանիան մեր երկրում ծրագրեր կիրականացնի, այժմ դրանց հստակեցումներն են գնում: Ի դեպ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի հետ նրանք ընդլայնել են իրենց համագործակցությունը»,- ասաց նա:
ՀՀ կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներով՝ այս տարի Հայաստանում կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ԿԲ-ի հրապարակած 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Սա ուշագրավ է նրանով, որ նախորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 3.4 տոկոս աճ:
«Բիզնեսի ակտիվություն միանգամից չի ստացվում: Գոյություն ունի պետական պարտքի սպասարկման խնդիր: Մեր առաջիկա անցումային շրջանը բավական բարդ է լինելու: Նոր բիզնես միջավայրի ձևավորում՝ նշանակում է նոր բիզնես կառուցվածք, ինչպես նաև գոյություն ունեցող սուբյեկտների բաշխում տնտեսության մեջ»:
«Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է բաժնետոմսերի նոր թողարկում, որը ևս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարվա առաջին ամիսներին հայտարարում էր, որ անհրաժեշտ քայլերը ձեռնարկել են, և տարվա վերջին տնտեսական աճն «անխուսափելի» է: Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց հետո պարզվեց, որ տնտեսությունը շատ բարդ իրավիճակում է, իսկ ՀՀԿ համագումարի ժամանակ էլ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մեր տնտեսությունն առաջանցիկ աճ է ապահովել և շարունակելու է այդ առաջանցիկությունը:
«Պաշտոնից հրաժարվելու պատճառն ավանդույթի շարունակությունն էր: Ես ցանկացա, որ նոր մարդիկ իմ փոխարեն շարունակեն պալատի աշխատանքները: Այդ աշխատանքը բավական լուրջ ներդրում է պահանջում, եւ կառույցի հետագա ընդլայնումը ակնկալում է բազմաշերտություն»,-ասաց Ջրբաշյանը:
2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանման ծավալը կազմել է 274.1 մլն դոլար։
2015 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի մեծ մասը՝ 48.1%-ը, կազմել են առևտուրն ու ծառայությունների մատուցման գործունեության տեսակները
ԵՏՄ շուկայում այս տարի մեծացել է պահանջարկը հայկական կոնյակի նկատմամբ։
Հայաստանի Հանրապետության տնային տնտեսությունների եկամտի գլխավոր աղբյուրը վարձու աշխատանքն է։ Այսպես, 2015 թվականին տնային տնտեսության միջին ամսական անվանական դրամական եկամուտները տնային տնտեսության մեկ շնչի հաշվով կազմել են 52377 դրամ, որից 28800 դրամը (55%-ը)՝ վարձու աշխատանքից։
ԿԲ-ն հիշեցնում է, որ 2016 թվականին նվազագույն աշխատավարձի շեմը չի բարձրացել և կազմում է 55 հազար դրամ։
Նոյեմբերի 14-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 54.0 մլրդ դրամ
Ներդրումների նվազումը պայմանավորված կլինի շինարարության ճյուղի ցածր ակտիվությամբ։
2016թ-ի նոյեմբերի 21-ից 25-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Հաստատվել են ՀՀ ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման օրացույցը եւ ՀՀ ԿԲ կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցը
«Զարգացման Բանկ» ԲԲԸ-ի վերակազմակերպման պահից «Արարատբանկ» ԲԲԸ-ն հանդիսանալու է «Զարգացման Բանկ» ԲԲԸ-ի պարտավորությունների լիիրավ իրավահաջորդը:
«Հասել ենք այն կետին, որտեղ, թեկուզ ինչ-որ չափով ձգելով մեր գոտիները, սահմանափակելով ու ընդունելով պահպանողական բյուջե, կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, ապահովել տնտեսական աճ, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը: Այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
«Աշտարակ կաթ»-ում առկա խնդիրները կարծես թե հանգուցալուծվում են։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ գործարանը գնել է Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, որին, մեզ հասած տեղեկություններով, գործարանը մեծ պարտքեր է կուտակած եղել։
ՀՀ կառավարության բոլոր քայլերն ուղղված են հավասար մրցակցային դաշտ ստեղծելուն: ՀՀԿ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մեր ջանքերը ուղղված են դրան, շուկան բոլորի համար բացելուն»,- ասաց Կարեն Կարապետյանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել` նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և 2017թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին:
Ադրբեջանական նավթի վերամշակումը Բելառուսի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում։
«Հանրային խումբը ներկայացրել է առաջնահերթություններ՝ առողջության, կենսաբազմազանության վրա ազդեցություն, և այլն։ Դա նշանակում է, որ աշխատանքային ծրագրում պետք է արտացոլված լինեն այդ առաջնահերթությունները, և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի հաղթահարելու այն խնդիրները, որոնք հանքարդյունաբերությունն առաջացնում է այդ կոնտեքստում»։
ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ, EITI) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) առաջին նիստը, որի ժամանակ տրվել է Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտը ներդնելու աշխատանքների պաշտոնական մեկնարկը: Նիստը վարում էր բազմաշահառու խմբի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվող փոքր եւ միջին տնտեսվարողները մեծ վտանգներ են տեսնում իրենց բիզնեսի համար: Նրանց համոզմամբ՝ հաջորդ տարվա գարնանից ՀՀ-ում խոզաբուծությունը կկենտրոնանա մի քանի օլիգարխների ձեռքում:
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Forbes հանդեսի վարկածով Ռուսաստանի 25 ամենաբարձր վարձատրվող բարձրաստիճան կառավարիչների ցուցակը: Ամենամյա վարկանիշը, որի մեջ մտել է 25 մարդ, նոյեմբերի 24-ին հրապարակվել է հրատարակության կայքում: Forbes-ի տվյալներով՝ մեկ տարում Ալեքսեյ Միլլերի վարձատրությունը կազմել է 17,7 միլիոն դոլար (2015 թվականին՝ 27 մլն դոլար): Ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել է […]
Փաստորեն, 20 տարուց ավելի մեր ներքին շուկայում հանրահայտ ապրանքանիշն անհասկանալի պատճառներով պարտքեր է կուտակել ու հայտնվել է սնանկացման եզրին:
Եթե դու ուզում ես, որ հավատ ներշնչվի քո հայտարարած ապագայի հանդեպ, դու պետք է ցույց տաս քո վերաբերմունքն արդեն իսկ եղածի նկատմամբ, ընդ որում` առարկայական: Ես զուտ բանականության տեսանկյունից եմ նայում:
Գարեջրի արտադրության ծավալների անկում և ներմուծման աճ։ Ի՞նչ պետք է անի պետությունը նման դեպքերում։ Աջակցի՞ տեղական արտադրող/արտահանողին, կամ գոնե լրացուցիչ խնդիրներ չստեղծի՞ նրանց համար։ Ճիշտ եք։ Սակայն, արի ու տես, որ ՏՄՊՊՀ-ն անում է ճիշտ հակառակը` խնդիրներ է ստեղծում առանց այն էլ դժվար վիճակում հայտնված «Գյումրի գարեջուր» և «Երևանի գարեջուր» ընկերությունների համար։
«Գորշ գոտիների» երկրներում բարեփոխումների ձախողման հետևանքով գործող իշխանությունները հայտնվեցին մի իրավիճակում, երբ բացակայում էր երկարատև լեգիտիմությունը։ Նման երկրներում գործում է կարճատև լեգիտիմության ինստիտուտը, որը հասարակական և սոցիալական պայմանագրի առկայության պարագայում լուծում է իշխանության և հասարակության միջև փոխհամաձայնության խնդիրը։
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հույս է հայտնում, որ Հանձնաժողովը կկասեցնի որոշման ընդունումը և կձեռնարկի մասնագիտական թափանցիկ քննարկումներ՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»: