Կոնվերս Բանկը ընդլայնել է «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շահառուների շրջանակը և երկարաձգել ժամկետը:
Պետեկամուտների կոմիտեի կայքում առաջիկայում հասանելի կլինի ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին:
2017թ. մաքսային ոլորտում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած բարեփոխումներն ազդել են բիզնեսի գործունեության բարելավման վրա, ինչը կարելի է տեսնել նաև մուտքերի ցուցանիշում:
2018 թվականի հունվարի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված հիպոթեկային վարկերի ծավալը կազմել է 207.4 մլրդ դրամ։
Ամենից շատ գյուղատնտեսական արտադրանք 2017 թվականին տվել է Արմավիրի մարզը՝ 182.3 մլրդ դրամ կամ ընդհանուր ծավալի 20.1%-ը
2016 թվականի համեմատ՝ ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 2.8%-ով։
Ամբողջ աշխարհում սկսվել է տնտեսական աճի ժամանակաշրջան։ Չկա որևէ տարածաշրջան, որտեղ անկում կամ լճացում է
Եթե 25 դոլարանոց շապիկ ենք վաճառում, ապա ավելի լավ է գրել 20 % զեղչ, թե՞ 5 դոլար զեղչ։ Ո՞րն ավելի մեծ ազդեցություն ունի
Փետրվարի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են…
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի արտաքին առևտրի տվյալները։
Ամերիկյան կարգավորիչները 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր աշխարհի բանկերին տուգանել են 243 միլիարդ դոլար ընդհանուր գումարով:
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը պնդում է՝ Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձր աճի ցուցանիշներն է արձանագրել տնտեսական մի շարք կարևոր ուղղություններում:
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ընթացքում արտահանումն աճել է մոտ 50 տոկոսով, ինչը ԵԱՏՄ անդամակցության պայմաններում կարևորագույն գործոն է ՀՀ մրցունակության աճի առումով:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն անհրաժեշտ է համարում ճանապարհային քարտեզի մշակումն ու արտահանման ծավալները 3 միլիարդ դոլարից ավելի դարձնելը:
Հայաստանում պետական և ոչ պետական հատվածներում միջին ամսական աշխատավարձը 2018 թվականի հունվարին աճ է գրանցել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը 2017-ի երրորդ եռամսյակում կազմել է 1 միլիոն 237.1 հազար մարդ, որոնց 83.5 տոկոսը կամ 1 միլիոն 032.8 հազար մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 27.1 տոկոսը` գյուղատնտեսության ոլորտում:
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում անցկացվող «Բիոֆախ 2018» օրգանական սննդամթերքի ցուցահանդեսի շրջանակում հայկական «Սարի թեյ» և «Անթառամ» ընկերությունները գերմանական TeeGschwendner-ի հետ համաձայնագիր կնքեցին բուսական թեյի արտահանման վերաբերյալ։
2017 թվականը նույնպես «Գրանդ Հոլդինգի» համար էական առաջընթացի տարի էր: Ընկերությունը ոչ միայն հանրապետության առաջին հարկատուն է, այլև առաջինն է պատրաստի արտադրանքի արտահանման ծավալով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը փետրվարի 20-ին հրապարակեց 2018 թվականի հունվար ամսվա նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ 2018 թվականի հունվարին՝ 2017 թվականի հունվարի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 10.2%-ով։
«ՀԴՄ-ների դերը մեծանալու է։ Հարկային օրենսգրքով ՀԴՄ-ները հաշվանցման փաստաթուղթ չեն հանդիսանում, բայց շատ արտադրական ընկերություններ շուկայից են ձեռք բերում, իսկ վերցված ՀԴՄ-ն չի կարող հաշվանցել…»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման հնարավորություններն ու դրան ուղղված հետագա քայլերը:
Ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գերազանցել են ռեկորդային` 88.9 տոկոսով:
Պետեկամուտների կոմիտեն հսկիչ դրամարկղային մեքենաների համար մեկ միասնական գին է սահմանել: Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը նշեց, որ հսկիչ դրամարկղային մեքենաների համար 160 հազար դրամ կսահմանվի:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ դիզելային վառելիքի նկատմամբ 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է մինչև 6 մլն լիտր:
Բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, 2018 թվականի ընթացքում ևս մաքսային և հարկային վարչարարության պարզեցմանը և հստակեցմանն ուղղված մի շարք բարեփոխումներ են նախատեսվում իրավական կարգավորումներում:
2018 թ. փետրվարի 21-ին կայացավ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի նիստը, որի որոշմամբ հաստատվեցին մի շարք նոր նշանակումներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով Հայաստանի բանկային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է ավելացնել մանրածախ բիզնեսի շրջանառությունը, ինչի մասին վկայում են բիզնեսի 2017 թ.-ի ցուցանիշները:
«2017 թվականին պետական բյուջեի եկամուտներն 2016 թվականի համեմատությամբ աճել են շուրջ 125 մլրդ դրամով։ Չնայած նշված ցուցանիշին, պետք է արձանագրել, որ դեռևս առկա են խնդիրներ հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետևանքով հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակության և նպատակային օգտագործման հարցերում»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։