Տեղի ունեցավ Արդշինբանկի աջակցությամբ իրականացվող «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի փակման արարողությունը

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագրի փակման արարողությունը: Ծրագրի կայացման գործում զգալի ավանդ ունենալու համար Արդշինբանկը ՀՀ Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվեց շնորհակալագրով:

Միջոցառումները մեկնարկվեցին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Գորիս՝ ավանդական ու ստեղծարար իմ քաղաք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումով, որին հաջորդեցին մի շարք միջոցառումներ, այդ թվում «Համագործակցության դեբյուտներ» մրցանակաբաշխության արարողությունը: Փակման միջոցառումները եզրափակեց ԱՊՀ էստրադային կատարողների համերգը:

Մշակույթի զարգացմանը նպաստելը և մշակութային տարբեր ծրագրերին աջակից լինելը Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղություններից է: «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագիրն իր դրական ազդեցությունը կունենա հասարակության և բիզնեսի վրա՝ միաժամանակ ճանաչելի դարձնելով երկրի մշակույթը Հայաստանի սահմաններից դուրս:

Հիշեցնենք, որ 2017 թվականին ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների   խորհրդի նիստի ժամանակ Սյունիքի մարզի Գորիս համայնքը հռչակվել էր 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Ծրագրի բացման պաշտոնական արարողությունը տեղի էր ունեցել սույն թվականի հուլիսի 7-8-ը, որին ներկա գտնվելու համար ԱՊՀ երկրներից Գորիս էին ժամանել պաշտոնական պատվիրակություններ և մտավորականության շուրջ 150 ներկայացուցիչ:

***

Լինելով ֆինանսաբանկային համակարգում խոշորագույն հարկատուներից մեկը՝ Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը» Հայաստանում:

Տեսանյութեր

Լրահոս