Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում ապրանքների տեղաշարժին և վարչարարությանը վերաբերող հարցեր:
Ներքին շուկաների գործառման խորհրդատվական կոմիտեում ապրիլի 9-ին քննարկել են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման «ճանապարհային քարտեզի» միջոցառումների իրագործման առաջին արդյունքները, դրանց վերացման արագությունը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ու ԵԱՏՄ-ի երկրների հետագա փոխգործակցությունը:
Մոսկվայի բորսայում ռուբլու նկատմամբ եվրոյի փոխարժեքը գերազանցել է 78 ռուբլին եւ կազմել 78,42 ռուբլի (նախորդ առեւտրաշրջանի փակման համեմատությամբ աճը կազմել է 3,72 ռուբլի):
կանխատեսելի՝ առաջնորդվելով գործընթացի նկատմամբ հանրության հետաքրքրությանն ընդառաջ գնալու պահանջով:
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետների ծրագրավորած հաշվիչը հասանելի է petekamutner.am կայքի գլխավոր էջում՝ էլեկտրոնային ծառայությունների բաժնում:
ՎՊ-ն գտնում է, որ լիազոր մարմինը կարող էր դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը, ինչը չի արվել, իսկ հրաժարման հավաստագրերը տրամադրվել են առանց ֆինանսական պարտավորությունները հավաստող փաստաթղթերի` խախտելով կառավարության որոշումները:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 11 միլիարդ 304.2 մլն դրամ:
Վերջին տասնամյակում համաշխարհային և տարածաշրջանի տնտեսություններում տեղի ունեցած ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ մակրոտնտեսական կայունության ապահովման գործընթացում կենտրոնական բանկերը, գների կայունության նպատակին զուգահեռ, պետք է կարևորեն նաև ֆինանսական կայունությունը:
Հարցվածների 81 տոկոսը մերժել են հարկային տեսուչ աշխատելու գաղափարը
ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի 1.29%-ը 2018 թվականի փետրվարի վերջի դրությամբ ժամկետանց է եղել
«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» կազմակերպությունը հրապարակել է հարկային բարեփոխումների ընկալումների հետազոտությունը
2018 թվականի հունվար-փետրվարին հանրապետությունում գրանցվել է 2816 հանցագործություն՝
Տեսանյութը եթեր է հեռարձակվել Հանրային հեռուստաընկերությամբ
Ապրիլի 3-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Զբոսաշրջություն։ Սա կառավարության սիրելի ոլորտներից է, քանի որ 2017թ. տպավորիչ ցուցանիշներ է գրանցել։ Գրել ենք, որ 2017-ին Հայաստան են այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մոտավորապես 1.5 մլն։ 2016-ի համեմատ այս ցուցանիշն աճել է 18.7%-ով։
Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների 0.3 տոկոս հավելաճով:
ԱԺ – ՓՄՁ խորհուրդ ստեղծելու մասին հուշագիրը ստորագրել են բիզնես շահերը ներկայացնող 11 կառույցներ։
ՎՏԲ-Հայաստան Բանկն, առաջարկելով իր հաճախորդներին ժամանակակից և տեխնոլոգիական պրոդուկտներ և ծառայություններ, շահագործման է հանձնել միաժամանակ քարտային հաշվի համալրման և մուտքագրված գումարի հետագա օգտագործման հնարավորությամբ օժտված առաջին բանկոմատները:
2018թ. առաջին եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեն 15 մլրդ 600 մլն դրամով առաջանցիկ ցուցանիշ է ապահովել՝ գերակատարելով բյուջեով նախատեսված կատարողականը:
Հայաստանում ստեղծվելիք մայնինգ կենտրոնը կտեղակայվի Հրազդանի ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ: Դրան զուգահեռ կստեղծվի տեխնոլոգիական կլաստեր, որում կտեղակայվեն ստարտափերը, նրանց ծառայություններ մատուցող ընկերությունները, աքսելերատորը, կրթական և գիտահետազոտական նախագծերով զբաղվող «Հայկական բլոկչեյն համաժողովը» և այլն:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ և Կանադա:
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն ապրիլի 6-ին շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ:
Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանը ներդրողների կողմից դիտարկվում է արդեն ոչ թե որպես 3 մլն բնակչություն ունեցող երկիր, այլ որպես 170 միլիոնանոց շուկայի մաս:
Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը եղել է համագործակցությունն արաբական երկրների հետ: Ինչպես հաղորդում է Այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հրապարակվել է 2017թ. վճարային հաշվեկշիռը։ Վճարային հաշվեկշռում երևում է ոչ միայն ապրանքների, այլ նաև ծառայությունների արտահանումը։ Իսկ դա կարևոր է, քանի որ կառավարությունը խոստացել է մինչև 2022-ը ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը հասցնել ՀՆԱ-ի 40-45% մակարդակին։
Արևային կայաններով էլեկտրաէներգիայի արտադրման ծավալների մեծացմանը զուգահեռ Հայաստանում մտածում են կուտակիչ կայաններ հիմնելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ցնծության մեջ էր։ Նա ֆեյսբուքյան իր էջում ավետել էր, թե էներգետիկ հեղափոխությունը թևակոխել է նոր և անբեկանելի փուլ:
ՀՀ ֆինանսների նախարարությունում ապրիլի 5-ին կայացել է հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարության իրավասու ստորաբաժանումների և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) ներկայացուցիչների միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված պարզեցված պետական բյուջեի և պարզեցված պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ձևանմուշները և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից նախկինում համատեղ ներկայացված առաջարկությունները:
Մեր Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վաղուց կազմել էր Հայաստանի արևային էներգետիկայի ներուժի քարտեզը: Կազմել ու բաց-բաց տեղադրել էր իր կայքում:
ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 11 փոփոխության կնքման առաջարկությանը: