Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, 2018թ. ապրիլի 1-ից ներդրվել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը: Էլեկտրոնային հայտարարագրին կից ներկայացվող փաստաթղթերը հայտարարատուն հնարավորություն ունի իր էլեկտրոնային արխիվից ներբեռնել և կցել հայտարարագրին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցրել է ապառիկ վարկերի փաստացի (էֆեկտիվ) տոկոսադրույքները, այդպիսով առաջարկելով իր հաճախորդներին վարկեր ոչ միայն իջեցված տոկոսադրույքներով, այլ նաև դրանց հանդեպ կիրառվող իջեցված միջնորդավճարներով:
Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 4 հարկ վճարողի:
2018թ. հունվար-ապրիլ ամիսներին հարկային մարմնի կողմից պետական բյուջե է ապահովվել 329.4 մլրդ դրամ հարկային եկամուտ: 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային մասով պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմում է 47,4 մլրդ դրամ կամ 16.8%:
Վերջին տարիներին աշխարհում լայն տարածում են ստացել «կրիպտոարժույթները» (օրինակ՝ Բիթքոին, Էթերիում և այլն), որոնք գտնվում են հասարակության, տնտեսվարող սուբյեկտների, լրատվամիջոցների, ինչպես նաև կարգավորող մարմինների և միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում:
ՀՀ տարածքում 2017 թվականին վճարային քարտերով իրականացվել է 1 տրիլիոն 558.9 միլիարդ դրամի գործառնություն: Քարտերով անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է 38.5 տոկոսով և կազմել 298.3 մլրդ դրամ:
2018թ. հունվար-մարտ ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ առկա է շուրջ 5.6 մլրդ դրամ կամ 7% եկամտային հարկի հաշվարկային աճ: Ցուցանիշը հիմնականում պայմանավորված է առևտրային հարկ վճարողների մոտ գրանցված շուրջ 6.1 մլրդ դրամ կամ 12.6% աճով:
Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում հաշվարկվել է 4,2 մլրդ դրամ շրջանառության հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0,7 մլրդ դրամով կամ 19,3%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալային հասույթը կազմել է 58,1 մլրդ դրամ՝ 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 11,6 մլրդ դրամով:
Հայաստանում գրանցված բողոքի զանգվածային շարժման հետ կապված վերջին իրադարձությունների պատճառով հասարակության շրջանում առաջացել են բազմաթիվ մտավախություններ` կապված երկրի ֆինանսական համակարգի գործունեության կայունության հետ։
2018թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է աննախադեպ ցուցանիշ` 14.5 միլիարդ դրամով գերակատարելով բյուջեով նախատեսված մուտքերը: Պետական բյուջեի եկամուտը կազմել է շուրջ 390 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով 7.5 տոկոս կամ 27.3 միլիարդ դրամի աճ:
Հայաստանում, 2017-ի տվյալներով, ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը բանկային համակարգն է, որին բաժին է ընկնում այս հատվածի ակտիվների 85.5 տոկոսը:
Բանկային համակարգի զուտ շահույթը 2017-ին կազմել է 39.7 մլրդ դրամ՝ համեմատ 2016-ի վերջի դրությամբ արձանագրված 31.7 մլրդ դրամ ցուցանիշի: Ըստ ակտիվների (RoA) և ըստ կապիտալի (RoE) շահութաբերության ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 1.0 և 6.0 տոկոս՝ 2016-ի վերջի դրությամբ արձանագրված 0.9 և 5.8 տոկոսի համեմատ:
ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառության առաջանցիկ աճի արդյունքում որոշակիորեն փոխվել է նաև արտաքին առևտրի կառուցվածքը. ԵԱՏՄ-ի կշիռը նվազել է, ԵՄ-ինը՝ աճել։
ԱՄՆ-ում կովբոյների գլխարկների նոր խանութ է բացվում…
2018 թվականի հունվար-մարտ ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է առաքվել 674.2 տոննա ապրանք
2018 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան են ժամանել 346 458 զբոսաշրջիկներ
Մայիսի 2-5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Այս օրերին, բացի քաղաքական վերլուծություններից, բուռն կերպով քննարկվում են նաև տնտեսական հարցեր։ Ինչպե՞ս են ազդել այս դեպքերը տնտեսության վրա, կայո՞ւն է արդյոք ֆինանսական համակարգը, ի՞նչ է լինելու հետո, և այլն։ Մենք առանձնացրել ենք ամենակարևոր հարցերը։
«Մասնագետների պակաս հաստատ չի լինի, որովհետև համոզված եմ՝ ներքին օղակներում բավականին պատրաստված մարդիկ են աշխատում: Թարմ դեմքերի ներկայությունը նաև նոր սպասումներ կառաջացնի»:
2018թ. ապրիլին ՊԵԿ-ը 28%-ով նվազեցրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած:
«Կարեն Կարապետյանի կառավարությանը չի հաջողվել լուծել սոցիալական բլոկի խնդիրները. աղքատությունը, որը պարփակվել է արատավոր շրջանակի մեջ, որից դուրս գալու ելքերը տնտեսական միջոցներով հնարավոր չէ իրականացնել»:
2018թ. հունվարից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ԱԱՀ-ի գումարները հաստատվելուց հետո հարկատուների միասնական հաշիվ են մուտքագրվում եռօրյա ժամկետում: Նախկինում ԱԱՀ-ի գումարը հարկատուներին վերադարձվում էր 180-օրյա ժամկետում:
Տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանն այսօրվա ասուլիսին ամփոփեց Կարեն Կարպետյանի գլխավորած կառավարության գրանցած արդյունքները։
2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աճել են ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները, ինչպես նաև օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունները որոշակի առումով ազդել են նաև տնտեսության վրա:
Գործադիրի որոշմամբ` ներդրումային ծրագրի շրջանակում «Պրոֆպանել» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Որքանո՞վ էին հիմնավոր հանրապետական պատգամավորների գնահատականները տնտեսության վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ մեսիջների բլոկը կարելի է բաժանել երկու մասի՝ զբոսաշրջություն և հնարավոր տնտեսական տեմպերի դանդաղեցում։
ԵԱՏՄ շրջանակներում մաքսային հաշիվների բաշխման հետ կապված խնդիրներ կան Ղազախստանի հետ։ Ինչպես այսօր ԱԺ նիստում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՎՊ նախագահ Լևոն Յոլյանը, բաշխման ենթակա, կամ ոչ ենթակա մաքսային հաշիվները վերահսկում են ԵԱՏՄ դատարանը, համապատասխան հանձնաժողովները։
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վարկերի վերաֆինանսավորման նոր ծրագիր, որի շնորհիվ հաճախորդները կարող են նվազեցնել իրենց ամսական ֆինանսական բեռը: