Բաժիններ՝

Առևտրական պատերազմը չի կանգնեցրել ԱՄՆ-ի ներդրումների աճը Չինաստանում. Financial Times

Չինաստանում ամերիկյան ընկերությունների ներդրումները շարունակում են աճել, չնայած երկու երկրների միջեւ առկա առեւտրական հակասություններին: Այս մասին հայտնել է Financial Times թերթը՝ վկայակոչելով Rhodium Group-ի կատարած հետազոտությունը:

Նրա տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի ընկերությունները 2019 թվականի առաջին կիսամյակում ներդրել են մոտավորապես 6,8 մլրդ դոլար, ինչը 1,5 տոկոսով ավելի է անցած երկու տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշներից: Այդ գումարի մեծ մասը բաժին է ընկնում այն նախագծերին, որոնք ստեղծվել են զրոյից, ինչպիսին Tesla գործարանն է Շանհայում: Դրա հետ մեկտեղ որոշ անկում է դիտվում տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորում:

Ինչպես նշում է հրատարակությունը, հետազոտության արդյունքները տարբերվում են ՉԺՀ-ի առեւտրի նախարարության տվյալներից, որոնց համաձայն, ԱՄՆ-ի ուղղակի ներդրումներն այս տարվա առաջին կեսին 15 տոկոսվ նվազել են անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Դրա հետ մեկտեղ, ինչպես ընդգծում է թերթը, Rhodium Group-ի ուսումնասիրությունն ավելի մեծ քանակությամբ նախագծեր է ներառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս