
Կոնվերս Բանկի դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

Կոնվերս Բանկը նախատեսված ժամկետից շուտ, հաջողությամբ ավարտել է դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:
2019թ ապրիլին սկսված գործընթացի շրջանակներում Բանկն ընդհանուր առմամբ տեղաբաշխել է 1 մլրդ դրամ և 10 մլն դոլար ծավալով պարտատոմսեր՝ իր կողմից թողարկումների ընդհանուր ծավալը հասցնելով 22.3 մլրդ դրամին համարժեք գումարի:
Տեղաբաշխված պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9,75% և 5,5%: Շրջանառման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
«Վերջին երկու տարիներին Բանկը շարունակաբար իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ:Հաճախորդները հնարավորություն են ունեցել պարտատոմսեր ձեռք բերել Բանկի բոլոր մասնաճյուղերում, ինչի շնորհիվ ընդհանուր թողարկման մոտ 88%-ը գնել են ֆիզիկական անձինք: Ինստիտուցիոնալ ներդրողների մոտ մեծ հետաքրքրություն են ներկայացրել հատկապես դրամային պարտատոմսերը»,- ասել են Կոնվերս Բանկում:
Բանկում հայտնել են նաև, որ տեղաբաշխված դրամային ու դոլարային պարտատոմսերը գրանցվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում երկրորդային շուկայում շրջանառվելու նպատակով: