
Կոնվերս Բանկի Card to Card ծառայությունը դարձել է ավելի ընդգրկուն և շահեկան

Կոնվերս Բանկը կատարելագործել է Card to Card ծառայությունը՝ Բանկի, ինչպես նաև ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերի քարտապաններին հնարավորություն տալով աշխարհի ցանկացած վայրից և ցանկացած ժամի փոխանցումներ կատարել նաև ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկերի Mastercard վճարային քարտերին:
Նշենք, որ 2018թ-ին գործարկված ծառայությունը նման հնարավորություն էր տալիս ArCa և Visa քարտապաններին:
Card to Card ծառայությունը հասանելի է շուրջօրյա: Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Կոնվերս Բանկի Վճարային պորտալ, քարտից քարտ փոխանցման պատուհանում լրացնել պահանջվող դաշտերը և իրականացնել փոխանցումը: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում և ստացողին հասանելի է դառնում վայրկյանների ընթացքում:
Նշենք, որ Բանկի Վճարային պորտալը թվային հարթակ է, որի միջոցով հնարավոր է կատարել կոմունալ, հեռահաղորդակցման, ՃՈ/ՃՈ տուգանքների վճարումներ, հաշվին գումար մուտքագրել, կատարել քարտից թարտ փոխանցումներ և այլն:
Մանրամասները՝ այս հղումով: