
Խմիչքների համար բնական կորուստների նվազեցման կարգավորումը կտարածվի նաև մրգային օղիների վրա

Կառավարությունը «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» որոշման մեջ ներառեց նաև մրգային օղիները: էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այսօր մի շարք ալկոհոլային խմիչքների համար գործում են բնական կորուստների նվազեցման նպատակով կարգավորումներ, որոնք սակայն չեն տարածվում մրգային օղիների վրա:
«Վերջին շրջանում այս ոլորտում ակտիվություն կա, և դա մեզ հուշում է, որ պետք է կարգավորել նաև այդ հատվածը: Դրանք քիմիական, ֆիզիկական և կլիմայական պայմանների պատճառով առաջացող նվազեցումներն են»,- ասաց նա: