Արցախում 2019 թ. դեկտեմբերին սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ. ԱՎԾ նախագահ
Արցախի սպառողական շուկայում 2019թ. դեկտեմբերին, 2018թ. դեկտեմբերի նկատմամբ, արձանագրվել է գնաճ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
Նրա խոսքով՝ սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակների գնանկման, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխությամբ:
«2018 թվականի համեմատ, 2019 թվականին Արցախում սպառողական գների ինդեքսը կազմել է 100.7 %, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 102.1 %, ոչ պարենային ապրանքներինը` 100.2 %, ծառայությունների սակագներինը` 98.7 %»,- ավելացրել է Մ. Մինասյանը: