ՕՊԷՔ-ի նախարարները հավանություն են տվել նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատմանը
ՕՊԷՔ-ի երկրների նախարարները մարտի 5-ին Վիեննայում կայացած նիստում հավանություն են տվել ՕՊԷՔ+ -ի շրջանակում օրական եւս 1,5 մլն բարելով նավթի արդյունահանումը կրճատելու առաջարկությանը կորոնավիրուսի ազդեցության պատճառով: Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով նիստերի դահլիճից մի աղբյուր։
Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, վկայակոչելով ՕՊԷՔ-ի նախարարների նիստին ներկա պատվիրակներին, կարտելն ակնկալում է, որ այն երկրները, որոնք չեն մտնում ՕՊԷՔ-ի մեջ, նավթի հանույթը լրացուցիչ կնվազեցնեն օրական 500 հազար բարելով:
ՕՊԷՔ-ի երկրների նախարարները մարտի 5-ի նիստում քննարկում են նավթի արդյունահանման լրացուցիչ սահմանափակման պարամետրերը, որպեսզի կորոնավիրուսի բռնկման ֆոնին համարժեք արձագանքեն նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի անկմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: