Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները հյուրընկալվել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։
Յունիբանկում այսուհետ հնարավոր է անվճար պատվիրել աշխատավարձային քարտ՝ դիմելով առցանց։ Նոր ծառայությունը հնարավորություն է տալիս դիմել Arca աշխատավարձային քարտի համար ցանկացած հարմար ժամանակ՝ լրացնելով առցանց հայտն ընդամենը մի քանի րոպեում։
Ակբա բանկը և «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիան (FPAN) մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը։
Ակբա բանկը և ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը ներկայացրել են Հայաստանում եզակի ծառայություն՝ հաշիվների ապահովագրություն, որը հատուցում է կիբեռզեղծարարության հետևանքով հաճախորդների քարտերի կամ հաշիվների գումարների կորուստը։
Ֆասթ Բանկն սկսել է գործակցել Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի հետ որպես գլխավոր հովանավոր։ Այս գործակցությունը կարևոր խթան է առաջիկա գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության նախաշեմին։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.89 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.05 դրամ։
Թուրքիայի իշխանություններն ընտրություններից առաջ օգնության են շտապել Հայաստանի իրենց թրքասեր բարեկամներին։ Որոշել են Հայաստանը ներառել թուրքական ծագման ապրանքները ներմուծող երկրների մեջ։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունվար-ապրիլին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունն ապրանքների գծով (բացառությամբ չհայտարարագրված առևտրի) կազմել է 8132 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 1.7 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
8 տարի առաջ, խաբելով ժողովրդին, երիտհեղափոխականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկան՝ խոստանալով Հայաստանում իրականացնել տնտեսական ու տեխնոլոգիական հեղափոխություն, խոստանալով ապահովել ներդրումների մեծ հոսք, հաստատել արդար մրցակցային միջավայր և սոցիալական արդարություն։
Տարադրամի փոխարժեք
Ընտրություններից 2 ամիս առաջ թոշակները բարձրացնելով՝ իշխանությունները համարում են, որ մեծ լավություն են արել թոշակառուին, թոշակառուն էլ պետք է իրենց վարձահատույց լինի ընտրությունների ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը որտեղ գնում, թոշակների բարձրացումը թոշակառուի երեսով է տալիս։ Այնպիսի մի հպարտությամբ են խոսում թոշակները բարձրացնելու մասին, որ կարծես բարձրացրածն էլ 10 հազար դրամ չէ։
Իրանի ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան խոստովանել է ապրանքների գների կտրուկ բարձրացումը՝ դա մասամբ բացատրելով ներքին գործոններով, ինչպես նաև շարունակվող պատերազմով, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Ապրիլին Իրաքը Հորմուզի նեղուցով արտահանել է 10 միլիոն բարել նավթ, այնինչ մինչև Իրանի հետ պատերազմը այդ ցուցանիշը ամսական կազմում էր շուրջ 93 միլիոն բարել։ Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի նորանշանակ նավթի նախարար Բասիմ Մոհամեդը։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՈՍՈՍ) հատուկ նիստում հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում տիրող ներկա իրավիճակի և դրանից բխող համաշխարհային տնտեսական հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է Իրանի դեմ պատերազմ սանձազերծողների և նրանց տարածաշրջանային գործընկերների վրա: Այս մասին հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2025 թվականին նվազել է 45,4 տոկոսով ՝ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտման մասին խոսակցությունների ֆոնին, իսկ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալը, փորձագետների գնահատականներով, սպառնում է Հայաստանի տնտեսությանը առնվազն 5 մլրդ դոլարի կորուստով։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Խնդիրը լուծելու համար այսքան տարի ոչինչ չեն ձեռնարկել, ընտրություններից առաջ որոշել են հերթական պոպուլիստական քայլն անել։
Ալկոհոլային խմիչքների շշերի վրա QR կոդի տպումը դառնում է պարտադիր` ըստ «Որթատունկի և գինու մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների, որոնք Վրաստանի խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Իրաքը որոշել է մեծացնել նավթի արտահանումը Թուրքիայի տարածքով անցնող Քիրքուք-Ջեյհան նավթամուղով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Իրաքցի պաշտոնյաների տվյալներով՝ առաջիկա 2 շաբաթում արտահանման ծավալը նախատեսվում է ավելացնել օրական 90․000-ից մինչև 140․000 բարել։ Բասրայի նավթը բեռնատարներով տեղափոխվում է Քիրքուքի «K1» կայան, որտեղից այն մղվում է դեպի Ջեյհանի նավահանգիստ։ Ներկայումս այս երթուղով օրական ընդհանուր արտահանումը կազմում է շուրջ […]
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.28 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.03 դրամ։
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Վերջին ամիսներին, ընտրողներին սիրաշահելու համար, քաղաքական իշխանությունը համատարած օգնություններ է բաժանում բյուջեի հաշվին։ Բայց ընտրություններից առաջ սոցիալական իրավիճակը Հայաստանում վատանում է։ Աշխատավարձերի աճն էապես դանդաղել է, փոխարենը՝ գնաճն է մեծապես ակտիվացել։
Քեշբեքի հնարավորությունից կարող են օգտվել Ֆասթ Բանկի բոլոր քարտապաններն անկախ քարտատեսակից։ Արտարժույթային քարտերի դեպքում իրականացված գործարքների քեշբեքի հաշվարկը կատարվելու է քարտի արժույթը փոխակերպած դրամի՝ հաշվեգրման օրվա համար սահմանված ՀՀ ԿԲ փոխարժեքով։
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434.6 դրամ:
ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումից հետո։ Այս մասին գրում է Reuters-ը։
Ապրիլին ԵՄ երկրների կողմից Ռուսաստանից հեղուկ բնական գազի (LNG) ներմուծումը նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է 15,5%-ով՝ հասնելով 2,169 միլիարդ խորանարդ մետրի: Այս մասին РИА Новости-ին հայտնի է դարձել Bruegel վերլուծական ընկերության տվյալներն ուսումնասիրելուց հետո:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր անձնական անվտանգության ծառայությանը հրամայել է երկու անգամ կրճատել ավտոշարասյունը և ավելացնել էլեկտրական մեքենաների քանակը՝ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով առաջացած ճգնաժամի ֆոնին վառելիք խնայելու համար, հաղորդում է India Today-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից:
Անկարան ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի խթանել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և գործակցության զարգացումը՝ հօգուտ տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների: