Սույն թվականի հուլիսի 1-ին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավությամբ տեղի ունեցած նիստում համապատասխան որոշում է կայացվել, որի արդյունքում Հայաստանում բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները չեն փոխվի։
Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Ակբա բանկը Acba Tech Meetup միջոցառման շրջանակում միավորել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին, որի նպատակը կուտակված փորձի փոխանակումն է։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.55 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.71 դրամ
Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) գործառնական ռիսկերի կառավարման դեպարտամենտի տնօրեն Արթուր Նախշիկյանն ընտրվել է Յունիբանկի Խորհրդի անկախ անդամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է 2026 թվականի հունիսի 22-ին կայացած «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում։
«Հիդրոէներգետիկայի միջազգային ասոցիացիայի» կազմած «Համաշխարհային հիդրոէներգետիկայի հեռանկար 2026» զեկույցի համաձայն՝ Թուրքիան հիդրոէլեկտրակայանների 32.294 ՄՎտ հզորությամբ Եվրոպայում զբաղեցնում է 2-րդ, իսկ աշխարհում՝ 9-րդ տեղը։
Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանության ծախսերը՝ պլանավորելով 2029 թվականից հետո դրանք հասցնել ՀՆԱ-ի մինչև 3%-ին: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Քիր Սթարմերը՝ ներկայացնելով պաշտպանության ներդրումային ծրագիրը:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի վերափոխման ինդեքս-2026» զեկույցը։
Ռուսաստանը կապեր է հաստատում այլ երկրների հետ՝ նավթամթերքի հնարավոր ներմուծման համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ Newmag հրատարակչությունը ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը կայացավ Newmag Summerfest 2026 գրքի փառատոնի շրջանակում։
Երեքշաբթի օրը նավթի շուկան անկում է ապրել, քանի որ առևտրականները սպասում են Դոհայում կայանալիք Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլին և հետևում են Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին։
Միացյալ Նահանգներում բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունները պետք է անհապաղ իջեցնեն վառելիքի գինը։ Այս մասին հունիսի 29-ին հայտարարել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը։
Ռուսաստանի կառավարությունը կարող է մինչև 2027 թվականի հուլիսը թույլատրել բենզինի և դիզվառելիքի արտադրությունն ու շրջանառությունը՝ ավելի ցածր բնապահպանական չափանիշներով, ընդհուպ «Եվրո-2»-ով, գրում է «Կոմերսանտ»-ը՝ ծանոթանալով համապատասխան որոշման նախագծին։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.63 դրամ։
Նախընտրական շրջանում պետական բյուջեի հաշվին համատարած «սոցիալական նպաստներ» և արտոնություններ բաժանող իշխանությունն ընտրություններից հետո հարձակում է սկսել քաղաքացիների ու հարկատուների վրա։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-մայիս ամիսներին։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.59 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.78 դրամ։
Ինչքան էլ փորձեն սպառազինություն գնելու ու պաշտպանական խնդիրներ լուծելու անվան տակ արդարացնել այն հսկայական պարտքերը, որոնք կուտակել են Հայաստանի այսօրվա իշխանությունները, մի բան փաստ է, որ նրանք անհամեմատ ավելի շատ պարտք են ավելացրել, քան իրենց բոլոր նախորդները միասին։ Երբ եկան իշխանության, կառավարության պարտքը 6.3 մլրդ դոլարից պակաս էր, հիմա հասել է 13.9 մլրդ դոլարի։
Միջազգային հաշվարկների բանկը (BIS) իր տարեկան զեկույցում նախազգուշացրել է համաշխարհային տնտեսության համար ռիսկերի աճի մասին՝ պետական պարտքի ռեկորդային աճի, պահպանվող գնաճի, ֆինանսական անհավասարակշռությունների և արհեստական բանականության տեխնոլոգիաների սրընթաց զարգացման ֆոնին։ Զեկույցի արդյունքներին ծանոթացել է «Коммерсантъ» պարբերականը։
Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» հաղորդաշարի հյուրը՝ Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի մագիստրոս Վարդան Արամյանը, ներկայացրեց արտահանման հեռավորության չափման նոր գործիքի հնարավորությունները:
Յունիբանկի բաժնետեր չհանդիսացող ներդրողները կարող են ձեռք բերել անժամկետ պարտատոմսերը՝ մասնակցելով Յունիբանկի ընթացիկ բաժնետոմսերի տեղաբաշխմանը։ Ավելի վաղ բանկը հայտարարել էր 3.9 մլրդ ՀՀ դրամ ծավալով սովորական բաժնետոմսերի թողարկման մասին։ Մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս։
Յունիբանկի հետ բիզնես սկսելը դարձել է արագ և հեշտ: Անհատ ձեռնարկատիրոջ կամսահմանափակ պատասխանատվությամբընկերության (ՍՊԸ) գրանցումը, ինչպես նաևբանկային ծառայությունների ամբողջականփաթեթի ստացումը հնարավոր է իրականացնելանմիջապես Յունիբանկի մասնաճյուղերում։
Ընտրությունների վրա Նիկոլ Փաշինյանն այնքան ռեսուրս ու փող է ծախսել պետական բյուջեի հաշվին ընտրողների ձայները «գնելու» համար, որ բյուջեն դրել է հարվածի տակ։ Հարվածի տակ է ոչ միայն այս, այլև հաջորդ տարիների բյուջեն։
Նիկոլ Փաշինյանն իշխանությունը գործիք է դարձրել՝ քաղաքական հակառակորդներին պատժելու համար։ Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը խլելուց հետո անցել է Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին։
Նիկոլ Փաշինյանն օրերս նշել է՝ Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծման, ինչպես նաև իր տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները ԵԱՏՄ անդամ մի շարք երկրներում առնվազն շատ լուրջ անհանգստություն են առաջացնելու։
Երևանից Տավուշի Նորաշեն գյուղ տեղափոխված Գարիկ Փայտյանն ու Էսթեր Զաքարյանը որոշեցին ապացուցել, որ գյուղական կյանքը կարող է լինել ոչ միայն խաղաղ, այլև ստեղծագործական ու հաջողության հնարավորություններով լի։
«Թել-Սել» ԲԲԸ-ն շարունակում է ընդլայնել ծառայությունների շրջանակը՝ ներդնելով նոր թվային լուծումներ և գրանցելով գործունեության առանցքային ցուցանիշների աճ։ Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ներկայացվեցին 2025 թվականի արդյունքները, որոնք վկայում են ընկերության կայուն զարգացման և արդյունավետ կառավարման մասին։
TRIPP նախագծի իրականացման արժեքն այս պահին հրապարակային տեղեկություն չէ։ Ալմաթիում կայացած Եվրասիական զարգացման բանկի բիզնես համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 366.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 369 դրամ: