ԵԱՏՄ-ում մեզ ակտիվ աշխատանք է սպասվում, մենք պետք է կատարենք. ԵՄ-ն 50 մլն եվրո կտա. Նիկոլ Փաշինյան
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ գյուղմթերքը ԵՄ շուկա կարտահանվի առանց մաքսատուրքի. Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան մատակարարումների սահմանափակումները անասնաբուժական ռիսկերի առաջացման դեպքում, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտարարել է Ձկնաբուծության դաշնային գործակալության ղեկավար Իլյա Շեստակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
#ՀԻՄԱ. ԱԺ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ. #ՈՒՂԻՂ
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 367.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 369.5 դրամ:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 367.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 369.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431.5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.01 դրամ:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Եվրոպական էլիտաները քաոս են հրահրում` փորձելով դրա մեջ ներքաշել նորանոր երկրների։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
«Դուք հերթական ակցիան եք անում՝ ձերոնց աջակցելու համար, որովհետև այստեղ միջին մակարդակի տնտեսվարողները հաստատ չեն շահելու, սրա ձայնը կլսեք։ Անունն ինչ ուզում եք՝ դրեք, սա ես համարում եմ նախընտրական խոստում, որը մնացած խոստումների հետ չի կատարվելու։ Իմ իմացած տվյալներով՝ երեկ սկսել են վճարել աշնանացան ցորենի նախորդ տարվա սուբսիդավորման գումարները, այսքան լարվածության մեջ բերեցին ու ընտրություններից 1-2 օր առաջ գումար են փոխանցում»,- ասաց Աշոտ Հարությունյանը։
Ոչ մի խնդիր էլ չեն լուծել ու ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն շարունակեց մնալ իշխանության, այդ խնդիրներն ավելի են սրվելու։ Այսօր դեռ ընդամենը գյուղմթերքի իրացման շուկան է փակվելը։ Վաղը, երբ գազը թանկանա, ինչպե՞ս են դրա տակի դուրս գալու ջերմոցային տնտեսությունները։ Գյուղմթերքների ինքնարժեքը կտրուկ բարձրանալու է՝ իրացման նվազագույն հնարավորություններն էլ, որն այսօր որոշ շուկաներում ունի հայկական գյուղատնտեսության արտադրանքը, կորցնելու է։
Հնդկաստանի կառավարությունը դիտարկում է բյուջեի տարբեր հոդվածներով ծախսերի կրճատման հնարավորությունը՝ նավթի և պարարտանյութերի գնման ծախսերի փոխհատուցման համար բարձր սուբսիդիաների պատճառով։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է The Economic Times-ը։
Երեկ Կառավարության հերթական նիստում որոշում ընդունվեց փոխհատուցում տալ այն անձանց, ովքեր այս ընթացքում չեն կարողանում իրենց լոլիկը, պղպեղը և ելակն արտահանել Հայաստանից։ Որոշումը, սակայն, վերաբերում է առաջիկա մեկ ամսվան, թե ինչ կլինի գալիք ամիսներին՝ Կառավարությունը որևէ լուծում չառաջարկեց։
Հայաստանում արտադրվող գյուղատնտեսական ապրանքների (90–95)%-ն իրացվում է Ռուսաստանի շուկաներում: Այդ գյուղատնտեսական արտադրանքի որակական հատկությունները և ապրանքային տեսքը հիմնականում չի համապատասխանում ԵՄ և այլ զարգացած երկրների միջազգային չափորոշիչներին, իսկ Ռուսաստանում բնակչության մի զգալի մասը վճարունակ չէ և ի վիճակի չի թանկ գնով գնել որակյալ գյուղատնտեսական ապրանք և ստիպված, էժանով գնում է մեր տեղական արտադրանքը: Դիվերսիֆիկացումը, նոր […]
ԱՄՆ պետական պարտքը, ամենայն հավանականությամբ, կհասնի դրա համար սահմանված 41,1 տրլն դոլարի առաստաղին 2027 թվականի ձմռան վերջից մինչև ամռան կեսն ընկած ժամանակահատվածում։ Այսպիսի կանխատեսում է ներկայացվել Վաշինգտոնի Երկկուսակցական քաղաքականության կենտրոնի հրապարակած զեկույցում։
Համատարած ձախողումների ֆոնին՝ Նիկոլ Փաշինյանը մշտապես հպարտացել է, որ իրեն հաջողվել է բարձր աճեր ապահովել տնտեսության մեջ։ Մի կողմ թողնենք այն, թե դա ինչի արդյունքում է եղել, և այդ աճերի հետ ինչքան կապ ունի իշխանությունը։ Բայց այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում տնտեսության մեջ, ցույց է տալիս, որ իշխանությունը կորցնում է նաև այդ հաղթաթուղթը։
Մայիսի 31-ին Գառնու հեթանոսական տաճարի հնամենի պատերը դարձել են հայկական և համաշխարհային երաժշտարվեստի հանդիպման բացառիկ վայր։ Ֆասթ Բանկի գլխավոր հովանավորությամբ և «Temple of Arts» ՀԿ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Music Through Centuries» լայնամասշտաբ մշակութային իրադարձությունը։
Եվրամիության կողմից Հայաստանին շուրջ 50 միլիոն եվրոյի ծավալով ֆինանսական օգնության տրամադրումը բացարձակապես ոչինչ չի որոշի այդ պետության տնտեսական աջակցության տեսանկյունից: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է Ինտերֆակս-ը:
Սրանք այն ոչ բոլոր նախընտրական նախաձեռնություններն են, որոնց միջոցով պետական միջոցներն ու պետական լծակներն օգտագործելով՝ ընտրություններից առաջ փորձեցին ձայներ ապահովել ՔՊ-ի համար։ Այդ շարքն այնքան երկար է, որ ամբողջը նույնիսկ անիմաստ է հիշատակելն ու թվարկելը։ Բայց դա այն է, ինչով իշխանությունը փորձեց ապահովել իր վերարտադրությունը՝ պետական միջոցների հաշվին համատարած կաշառելով ու խոստումներ բաժանելով ընտրողներին։
Իրանը պնդում է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո իր բոլոր սառեցված արտասահմանյան ակտիվների կեսի անհապաղ ապասառեցումը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Նիկոլ Փաշինյանը հունիսի 2-ին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, անդրադարձել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի աճին՝ համեմատելով 2025 և 2026 թվականների հունվար-ապրիլ ամիսների ցուցանիշները։
Ռուսաստանի համապատասխան մարմինները կորոշեն սահմանափակումների տակ ընկած հայկական ապրանքների փոխարինման հարցը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ նման իրավիճակներ պարբերաբար տեղի են ունենում։
Չեմ ուզում սայլը ձիուց առաջ դնել, բայց քննակում ունենք ԵՄ գործընկերների հետ՝ մաքսատուրքերի հարցով. Արարատ Միրզոյան
Փիառ ակցիա՝ չարտահանվող ապրանքի համար սահմանվեց փոխհատուցում՝ պղպեղի համար՝ 400, ելակի՝ 770 դրամ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվեն 3 վագոն ցորեն, 2 վագոն գարի և 1 վագոն պարարտանյութ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 367.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 370.5 դրամ:
Ռուսաստանից զբոսաշրջության կրճատման պատճառով Հայաստանի կորուստները կարող են կազմել 1,5 միլիարդ դոլար. ԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել դրանք, հայտարարել է Շոյգուն։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը կկարողանա միայն չնչին գումարներ հատկացնել իրեն ձեռնտու նախագծերի, օրինակ՝ սեփական քարոզչության համար։