Գործող գնով ռուսական գազի ներմուծման պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա ապրիլին։ Դրանից հետո նույն գնով գազ ստանալու հեռանկարներ այսօր չեն երևում։ Ամենայն հավանականությամբ՝ հաջորդ տարվա սկզբից ներմուծվող ռուսական գազը կթանկանա։
Յունիբանկը Հայաստանում առաջինն էր, որ թողարկեց անժամկետ պարտատոմսեր և ավարտեց դրանց տեղաբաշխումը սահմանված ժամկետից զգալիորեն շուտ։ Ներդրողների կողմից ցուցաբերված բարձր հետաքրքրությունն արտացոլում է շուկայի վստահությունը Բանկի հետագա զարգացման հեռանկարների նկատմամբ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բրյուսելում կայացած «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձրաստիճան միջոցառման շրջանակում հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ։
Կոնվերս Բանկը և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ստորագրել են մինչև 15 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթ՝ ուղղված Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը և կայուն ներդրումների խթանմանը:
Ուրբաթ առավոտյան նավթը զգալիորեն էժանանում է՝ Հորմուզի նեղուցով համաշխարհային շուկա վառելիքի մատակարարումների վերսկսման սպասումների ֆոնին։
Հայաստան էին ժամանել պարալիմպիկ խաղերի ամերիկյան թիմի ոսկե մեդալակիրներ, ԱՄՆ սպորտի բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն՝ անցկացնելու անվասայլակով բասկետբոլի վարպետության դաս և ցուցադրական խաղ։
ՎՏԲ-Հայաստան Բանկն արձանագրում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող հաճախորդների համար նախատեսված «Արագ» վարկային պրոդուկտի նկատմամբ պահանջարկի աճ։ 2026թ․-ի առաջին կիսամյակի արդյունքներով տվյալ պրոդուկտի շրջանակում տրամադրված վարկերի ծավալն աճել է 27%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման և տնտեսվարողների իրավունքների պաշտպանության ամրապնդման նպատակով՝ մաքսային համակարգում ներդրվել են մի շարք նոր կարգավորումներ։ Պարզեցվել են մաքսային ստուգումների ընթացակարգերը, սահմանվել են ստուգումների ժամկետները, ներդրվել են փաստաթղթերի էլեկտրոնային ծանուցման մեխանիզմներ, ինչպես նաև հստակեցվել են վարչարարական գործընթացներն ու վերանայվել են իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության նորմերը։
Այսօր Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 18 վագոն ԱԻ-92 մակնիշի ավտոմոբիլային բենզին՝ ընդհանուր՝ 971 տոննա քաշով, ինչպես նաև 8 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 467 տոննա քաշով։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 366.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 369 դրամ:
Իրանի ապաարգելափակված ակտիվների մի մասը կուղղվի ԱՄՆ ֆերմերներից ցորեն, սոյա և եգիպտացորեն գնելուն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Եվրամիության խորհուրդը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը։
Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը:
Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերությունը զեկույց է հրապարակել աշխարհում ամենաշատ նավթային պաշարներ ունեցող երկրների վերաբերյալ։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի արդյունքները։
Լիդիան Արմենիայում համոզված են, որ անվտանգության բարձր մշակույթը ձևավորվում է գիտելիքի, պատասխանատվության և շարունակական զարգացման համադրությամբ, իսկ նման նախաձեռնությունները կարևոր ներդրում են անվտանգ և արդյունավետ աշխատանքային միջավայրի ձևավորման գործում։
Կոնվերս Բանկի Համապատասխանության ապահովման բաժնի ESG նախագծերի ներդրման և զարգացման պատասխանատու Լիանա Վարդումյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հզորությունների զարգացման սկզբունքների (Women’s Empowerment Principles – WEPs) շրջանակում կազմակերպված «Gender-Smart Finance: Concepts, Tools, and Impact» թեմայով տարածաշրջանային աշխատաժողովին։
Եթե քաղաքացին արտերկրից նոր հեռախոս է բերում Հայաստան, պետք է տուրք վճարի՝ 3000 դրամ. Հայրապետյան
Մեր միրգ-բանջարեղենի հանդեպ մեծ հետաքրքրություն կա թե ԵՄ-ում, թե Թուրքիայում, թե Ասիայում: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նախորդ օրվա քննարկումների ժամանակ մենք մի շատ կարևոր ինդիկատորի հետ առնչվեցինք՝ եթե մեր տեղական շուկայում գների էական անկում կա, դա նշանակում է արտահանման խնդիրներ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.99 դրամ:
Եթե արգելանքի կիրառման օրվանից հետո 30 օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, համապատասխան որոշումները կներկայացվեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման նպատակով։
«Տելեգրամյան ալիքներով թեզեր են պտտում, թե մենք էլ ռուսական ապրանքների ներկրումը արգելենք մեր երկիր: Զուտ ուզում եմ ինֆորմացիայի տեսքով ձեզ հետ կիսվել, թե ինչ ապրանքներ են ներկրվում Ռուսաստանից, որ դուք պատկերացնեք՝ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ»,- իր սոցցանցային էջում հրապարակած տեսանյութի մեջ ասել էր գյուղատնտես, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի անդամ Հարություն Մնացականյանը:
Goldman Sachs-ը չորրորդ եռամսյակի համար նավթի արժեքի իր կանխատեսումը նվազեցրել է մինչև $80-ի: Այս պահին սեպտեմբերյան ֆյուչերսներով Brent տեսակի նավթի մեկ բարրելի գինը կազմում է $74,60 և շարունակում է անկում ապրել:
Արարատի մարզի Լանջառ գյուղում է գտնվում «Լանջ Էներգոյի» 5 մՎտ հզորությամբ 9 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ արևային կայանը։
Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի վերջին մրցանակաբաշխությունում Կոնվերս Բանկն արժանացել է ընդհանուր առմամբ 5 մրցանակի:
Չորեքշաբթի առավոտյան նավթի գները չափավոր նվազում են և մնում են վերջին չորս ամիսների նվազագույն մակարդակների մոտ։
Բիզնեսի գրանցումը սեփական գործ սկսելու առաջին քայլն է։ Սակայն սկսնակ ձեռնարկատերերը հաճախ բախվում են մի շարք հարցերի՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որքան ժամանակ կպահանջվի գրանցման համար և ինչպես կազմակերպել բանկային սպասարկումը։
Կարծում եմ առաջիկայում մանրածախ բանկինգն ավելի շատ գնալու է հաճախորդների համար անհատականացված և լոյալության վրա հիմնված լուծումների զարգացման և ներդրման ուղղությամբ։ Հաճախորդներն ակնկալելու են ոչ թե ստանդարտացված բանկային պրոդուկտներ, այլ յուրաքանչյուրն իր ակնկալիքներին և վարքագծին համապատասխանեցված լուծումներ։