Բաժիններ՝

Եվրոպայի Կենտրոնական բանկը կարող է թվային եվրոյի մշակումն սկսել 2023 թվականի վերջին

Եվրոպայի Կենտրոնական բանկը (ԿԲ) կարող է թվային եվրոյի մշակումն սկսել հաջորդ տարվա վերջին:

Այդ մասին հայտնել է կարգավորիչի գործադիր կոմիտեի անդամ Ֆաբիո Պանետտան: «2023 թվականի վերջին մենք կարող ենք որոշում ընդունել տեխնիկական լուծումների եւ գործարար համաձայնությունների մշակման եւ թեստավորման փուլն սկսելու մասին, որոնք անհրաժեշտ են թվային եվոյի ներդրման համար»,- մեջբերում է նրա խոսքը Reuters գործակալությունը: Պանետտայի խոսքով՝ այդ փուլի տեւողությունը կարող է կազմել մինչեւ երեք տարի:

2021 թվականի մարտին Եվրոպայի Կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը Bloomberg TV հեռուստաալքին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ֆինկարգավորիչը կկարողանա թվային եվրոն շրջանառության մեջ դնել մոտավորապես ընթացիկ տասնամյակի կեսերին: Նման նախաձեռնությունը, նրա խոսքով, չի հանգեցնի գոյություն ունեցող համակարգի վերացման, անայլ լոկ կբարելավի այն: Եվրամիության արժույթի թվային տարբերակի ստեղծման փորձնական նախագիծը հավանության է արժանացել 2021 թվականի հուլիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս