ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը վաճառակետերում ապառիկ վարկեր տրամադրելիս հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստորագրել փաստաթղթերը թվային ձևաչափով: Տեխնոլոգիան կարագացնիվարկերի ձևակերպումը միջինը 30%-ով։
Գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկ ստանալիս՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան ընտրել, թե ինչպես ստորագրել վարկային պայմանագիրը՝ ավանդական թղթային, թե՝ թվային: Digital ձևաչափն ընտրելիս` վարկառուն ծանոթանում է պայմանագրին և այն հաստատում պլանշետի վրա ստորագրությամբ, իսկ գործարքի ավարտից հետո էլեկտրոնային փոստով ստանում է վարկային բոլոր փաստաթղթերը:
Թվային ստորագրությունը հիմնված է E-sign ոչ թղթային տեխնոլոգիայի վրա, որը ներդրվել է բանկի հայաստանյան գործընկերոջ կողմից: Գործարքի անվտանգությունն ապահոված է նրանով, որ ամեն անգամ էլեկտրոնային ստորագրություն մուտքագրելիս՝ավտոմատ կերպով ձևավորվում է հատուկ ծածկագիր:
«ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է բնական ռեսուրսների պահպանմանն ուղղված ESG-նախաձեռնություններին և ակտիվորեն զարգացնում է «բանկ՝ առանց թղթի» գաղափարը: Մեր փորձագետների կանխատեսումների համաձայն՝ վաճառակետերում ապառիկ վարկերձևակերպելիս՝ փաստաթղթերի թվային ստորագրության կիրառումը կխնայի տարեկան ավելի քան 600 հազ․թերթ թուղթ»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: