Եթե նախկինները տակից էին դատարկում բյուջեն, նորերը դա անում են բացահայտ։ Բյուջեից փող են դուրս գրում, իրենց պարգևատրում են ու համարում, որ բյուջեն այլևս չի թալանվում։
Նախորդ տարի արձանագրված բարձր աճը, կարևոր չէ, թե դա ինչի արդյունք էր, ոգևորել է կառավարությանը։ Ընթացիկ տարին դեռ նոր սկսված՝ վարչապետը հայտարարեց, թե որն է լինելու 2020թ. տնտեսական աճի ակնկալիքը. «Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ, ներառյալ՝ գյուղատնտեսությունը դուրս բերելով ռեցեսիոն փուլից»: Բարձր տնտեսական աճի համար, ըստ նրա, բոլոր […]
Հայաստանի անցած տարվա տնտեսական աճի վերաբերյալ վարչապետի սպասումները, կարելի է ասել, չարդարացան։ Մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանը խոսում էր 8, եթե չասենք՝ 8,2 տոկոս աճի մասին։ Իհարկե, 8,2 տոկոսը փորձագետների գնահատականն էր, որը շտապել էր հրապարակել վարչապետը։ Բայց սխալվեցին՝ ինչպես փորձագետները, այնպես էլ՝ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց անմիջապես հետո մենաշնորհները Հայաստանում իսպառ վերացան։ Վարչապետը հայտարարեց, որ այլևս մենաշնորհներ չկան, ու մենաշնորհները «դադարեցին» լինել։
Նիկոլ Փաշինյանը սովորաբար կառավարության ձախողումներից չի խոսում, իսկ եթե նույնիսկ խոսում է, ապա մեղավորներին այլ տեղ է փնտրում։ Փոխարենը՝ ցանկացած մանրուք կարող է ներկայացնել՝ որպես լուրջ կամ աննախադեպ ձեռքբերում։ Այնպես չէ, որ կառավարությունը ձեռքբերումներ չունի, բայց այնպես չէ նաև, որ ձախողումները քիչ են։
Տարիքն անսպասելի հետևանքներ ունի: Խոսքն ամենևին էլ ինքնազգացողության մասին չէ: Տարիքի հետ պարզապես արձանագրում ես, որ երիտասարդ գործընկերներդ սկսում են տարօրինակ հարցեր տալ: Այս փաստից հուսահատվել պետք չէ: Պատճառը շատ պարզ է: Բոլոր հարցերի նորօրյա պատասխանիչ «Օքեյ գուգլն» ավելի երիտասարդ է: Ավելի երիտասարդ, քան մեր նորանկախ երկիրը:
Ներդրումների սակավության պայմաններում Հայաստանում ակնկալվող տնտեսական հեղափոխության հույսն իշխանությունը կապում էր բանկերի հետ։ Դեռ անցած տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հեղափոխության շարժիչ ուժը պետք է դառնա ֆինանսական համակարգը, մասնավորապես՝ բանկերը՝ իրենց մատչելի վարկերով։
Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը կրկին սկսել է վատանալ։ Որքան էլ շատերին գուցե դուր գա կամ չգա, բայց դա տեղի է ունեցել իշխանափոխությանը հաջորդող շրջանում, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բռնեց տնտեսական հեղափոխության ճանապարհը։
Անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշը Վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել։ Այն հայտնի կդառնա փետրվարի 20-ին։ Բայց դա չի խանգարում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հայտարարի սպասվող տնտեսական աճի նոր և ավելի բարձր ցուցանիշ։
Կառավարությունը ջանք չի խնայում համոզելու, թե ինչպիսի լուրջ տնտեսական հաջողությունների է հասել «հեղափոխությունից» հետո։ Բայց մոռանում է, թե ինչ ենք ունեցել «հեղափոխությունից» ոչ շատ առաջ։ Ու երբ համադրում ենք տնտեսական զարգացումները «հեղափոխությունից» առաջ և հետո, պարզվում է՝ կառավարությունը հպարտանալու քիչ տեղ ունի՝ անգամ հայտարարվող 8 կամ նույնիսկ 8,2 տոկոսանոց տնտեսական աճի պայմաններում։
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի տնտեսությունը բարձր աճ է արձանագրել, ավելացել են նաև արտաքին ու ներքին առևտրաշրջանառությունները։ Ու այդ պայմաններում, նույն պաշտոնական տվյալներով, բեռնափոխադրումները կտրուկ կրճատվել են։
Մի՛միայն։ Թող մեծամիտ չհնչի, բայց սա ասում եմ իմ փորձից ու հավատացնում եմ՝ ոչ բնավ հեշտ փորձից, քանզի ես Մյունխենում չէի նրանց հետ վիճում, այլ իրենց իսկ տարածքում։
Հանրաքվեն փող արժի։ Այն կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես հայտարարեց ԿԸՀ նախագահը, անհրաժեշտ կլինի առնվազն 5,5-6 մլն դոլար, որը դուրս է գալու պետության գրպանից։ Ընդունեք, որ դա փոքր գումար չէ մեր բյուջեի համար։ Այն կարող էր ուղղվել բազմաթիվ այլ ծրագրերի իրականացմանը կամ խնդիրների լուծմանը։ Կարծես ծախսելու այլ տեղեր չկան։
Չնայած Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է, այնուհանդերձ դա չի նշանակում, թե նվազել են նաև ժամկետանց վարկերը։ Բանկերի ժամկետանց վարկերն անցած տարի ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են։
Նախորդ տարվա արդյունքներով՝ Հայաստանում սպասվում է բարձր տնտեսական աճ։ Ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի մակարդակով։ Արդեն խոսվում է ընդհուպ 8 տոկոս տնտեսական աճի մասին։
Իշխանությունները փորձում են հասարակությանը համոզել, որ հիմա նրանք ավելի լավ են ապրում, որ տնտեսության մեջ ամեն ինչ փայլուն է, որ ամեն ինչ ընթանում է ցանկալի հունով։ Եթե նույնիսկ ինչ-որ բան դեռ այնպես չէ, ապա շուտով դա էլ կփոխվի։ Նիկոլ Փաշինյանը միայն աննախադեպ զարգացումներից ու բարձր աճերից է խոսում։ Կարևոր չէ, թե խոսքն ինչի՞ մասին է, ինչի՞ հետ է կապված, և դրանից ի՞նչ է շահում հասարակությունը։ Ձյուն է գալիս, ու անգամ դրա մեջ է վարչապետը փորձում ինտրիգ դնել։
Սովորաբար ենթադրում են, որ տնտեսական վիճակագրությունը միապաղաղ ու չոր փաստ-թվերի շարան է: Ենթադրում ու հրաժարվում են վիճակագրական տեքստեր ընթերցել: Իսկապես, անցած տարի, օրինակ, դժվար էր ընթերցել սպառողական գների մասին պաշտոնական հաշվետվությունները: Հանրահայտ ֆրազով ասած՝ տեքստերում «էքսպրեսիա չկար»:
Մինչ կառավարությունը «հեղափոխությունից» հետո հույսով սպասում է, որ ներդրումները կգան Հայաստան, ֆինանսական միջոցների արտահոսքը մեր երկրից մեծ թափով շարունակվում է։ Անցած տարի Հայաստանից դուրս է բերվել գրեթե 1,5 մլրդ դոլար։ Խոսքը միայն քաղաքացիների կողմից և միայն բանկային համակարգով գնացած գումարների մասին է։
Կառավարությունը հպարտանում է անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշով։ Սկսած 2011 թվականից՝ տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել Հայաստանում, ասում է Նիկոլ Փաշինյանը։
Իշխանափոխությունից հետո սպասվում էր, որ բնակարանային շուկան Հայաստանում կտրուկ ակտիվանա։ Այդ սպասումները կապված էին նրա հետ, որ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն ուր որ է կշտապեն տեղափոխվել և բնակություն հաստատել Նոր Հայաստանում, ինչն էլ թափ կհաղորդի շուկային։ Սակայն «հեղափոխությունից» հետո հայրենադարձության հետ կապված սպասումները չարդարացան։ Ու դա երևում է նաև բնակարանային շուկայի զարգացումներում։ Եթե մարզերում որոշակի ակտիվություն դեռևս կարելի է արձանագրել, ապա Երևանում բնակարանային շուկան «քնած» վիճակում է։
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է անցած տարվա խոշոր հարկատուների ցանկը։ Խոշորների վճարները 2019թ. ընթացքում շարունակել են ավելանալ։ Սակայն ավելի դանդաղ տեմպով, քան փոքրերինը։
Վերջապես վիճակագրական կոմիտեն հրապարակեց տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը։ Տնտեսության «վագրային թռիչքը», կարելի է ասել, ապահովված է. անցած տարի պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում արձանագրել է 7,8 տոկոս ակտիվության աճ։
Ավտոմեքենաների ներմուծման բումն ավարտվեց։ Եկել է հետևանքները քաղելու ժամանակը։ Հետևանքները դեռ նոր են սկսվելու ու ոչ մեկ ուղղությամբ։ Այն, որ ավտոմեքենաների ներմուծումից բյուջեի եկամուտները կրճատվելու են, չարյաց փոքրագույնն է։ Հետևանքները շատ ավելի ցավոտ են լինելու, և ոչ միայն՝ կառավարության, այլև՝ ներմուծողների, ոլորտում գործունեություն իրականացնողների և բանկային համակարգի համար։
Վերջերս անդրադարձել էի արտահանման խթանման ուղղությամբ՝ իշխող քաղաքական թիմի և գործող կառավարության ծրագրային փաստաթղթերում ներառված դրույթներին (խոստումներին) և դրանց մասով կատարված (կամ չկատարված) քայլերին։
Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան, և, որ իրեն հաջողվել է հաշված րոպեների ընթացքում մենաշնորհներից ազատել շաքարավազի և բանանի շուկաները. «Ես 2017թ. ասացի, որ Հայաստանում շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 15-45 րոպե։ Եվ այո, վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում վերացել է բանանի ու շաքարավազի մենաշնորհը, […]
Պետեկամուտների կոմիտեն հրապարակեց տարվա իր բաժին հիմնական փաստաթուղթը: Խոսքը 1000 խոշոր հարկ վճարողների և «նրանց կողմից 2019թ. հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի մեծությունների» ցանկի մասին է: Տնտեսությամբ հետաքրքրվողների համար սա կարևոր փաստաթղթերից է: Փաստաթուղթ, որ ներկայացնում է տնտեսության իրական հատվածի պատկերն ու կատարվող գործընթացի դինամիկան: Ներկայացնում է՝ առանց ավելորդ քաղաքական հուզականության:
Նիկոլ Փաշինյանին հավանաբար թվում է, թե իր հրապարակած «փաստերը» հայտնի կամ հասանելի են միայն իրեն, ու կարող է իրեն թույլ տալ դրանք ներկայացնել և մեկնաբանել այնպես, ինչպես հարմար է գտնում։ Հաճախ հենց դա էլ պատճառ է դառնում, որպեսզի վարչապետը հայտնվի անհարմար դրության մեջ։ Բայց որքան էլ զարմանալի է, նա դասեր չի քաղում։ Ու շարունակում է […]
Կար ժամանակ, երբ կառավարությունը հպարտանում էր, թե իշխանափոխությունից հետո հաջողվել է նվազեցնել պետական պարտքը։ Այլ հարց է, թե դա ինչի արդյունքում էր, բայց այդ ժամանակը այլևս անցյալում է։
Նորից գազի թեման հիմնական է։ Ավելի ստույգ՝ գազի գինը։ Սպասելի էր։ Անցած տարվա հունվարի 1-ից պարզ չէ, թե ով էր վճարելու 15 դոլարով «աճած» գինը։ Ենթադրվում էր, որ «Գազպրոմ Արմենիան» ներքին ռեսուրսներ կգտնի։ Հիմա պարզվեց, որ չի գտել։ Ավելին՝ անցած տարի աշխատել է առանց ներդրումների, առանց կապիտալ նորոգումների։
Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական «լայվում» փորձում էր արդարացնել Ամանորին պետական բյուջեի հաշվին կատարված ճոխ ծախսերը։ Խոսքը 271 մլն դրամի մասին է, չհաշված, որ 326 մլն դրամ էլ հատկացրել էր Երևանի քաղաքապետարանը։