Վիճակագրական կոմիտեն կարծես ամեն ինչ անում է արդարացնելու կառավարության ու վարչապետի վստահությունը։ Ոչինչ, որ առանց այն էլ տնտեսական աճի վերաբերյալ մինչև այժմ հրապարակված ցուցանիշները հավատ չէին ներշնչում, հիմա էլ սկսվել է դրանց վերանայումը։
Տարօրինակ ձևով, վերջին շրջանում միջին աշխատավարձի աճն ավելի ակտիվ է պետական համակարգում` 7,6 տոկոս, որքան էլ այն ձևավորվում է տնտեսական հատվածի հաշվին։ Ու դա, առաջին հերթին՝ համատարած պարգևատրումների արդյունք է։ Ինչպես հայտնի է, վարչապետի գաղտնի որոշմամբ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կրկնապատկվել են։ Պետական համակարգում և հատկապես կառավարության բարձր օղակներում, ըստ էության, սկսել են ավելի բարձր գնահատել իրենց աշխատանքը։
Տնտեսական տեղեկատվության նկատմամբ հասարակական ուշադրության աճն ինքնին հասկանալի է: Բոլոր ժամանակներում հասարակական-քաղաքական կյանքի կտրուկ փոփոխությունների առաջատար հիմք-պատճառը տնտեսական սպասումներն են: Պարզ հասարակական գիտակցության մեջ ազատության և արդարության սպասումը, ի վերջո, «մարմնավորվում» է՝ որպես տնտեսական սպասում:
Զարմանալի կառավարություն ունենք. չի կարողանում ծախսել իր փողերը, բայց գնում դրսից պարտք է վերցնում։ Բյուջեի գանձապետական հաշվին 500-600 մլն դոլար կա, իսկ կառավարությունն ակտիվորեն նոր վարկեր է ներգրավում։ Միայն վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում շուրջ 205 մլն դոլարի վարկային համաձայնագրեր են վավերացվել։ Այն դեպքում, երբ բյուջեն փողի խնդիր չունի։ Խնդիրը ծախսերը ժամանակին կատարել չկարողանալու մեջ է։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը երկրում բարեփոխումների իրականացման հարցում առաջ է շարժվում հնարավոր առավելագույն արագությամբ: Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Ֆինանսական ու բանկային կայունության համար մի պահ սպառնալիքներ ստեղծվեցին «թավշյա հեղափոխության» օրերին։ Բայց հաջողվեց առանց մեծ կորուստների դուրս գալ այդ իրավիճակից։ Ճիշտ է, դրա համար Կենտրոնական բանկը բավական լուրջ գին վճարեց. երկրում ֆինանսական կայունության ապահովման նպատակով 2018թ. ապրիլ-մայիսին Կենտրոնական բանկի պահուստները կրճատվեցին 227 մլն դոլարով, ինչը, անշուշտ, նորմալ երևույթ է նման իրադարձությունների պայմաններում։
Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով հաջորդ տարվա պահպանողական բյուջեն մի քանի օրում հանկարծ դարձավ «հեղափոխական»։ «Այո՛, այս բյուջեն հեղափոխական է։ Այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել»,- բյուջեի նախագծի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է վարչապետը։
Որպեսզի թափ հավաքող «տնտեսական հեղափոխության» արդյունքները հասարակությունը գոնե ինչ-որ կերպ «ճաշակի», Նիկոլ Փաշինյանը պարբերաբար տվյալներ է հրապարակում տարբեր ոլորտներում արձանագրվող «աննախադեպ» հաջողությունների ու ձեռքբերումների վերաբերյալ։ Կարևոր չէ, թե խոսքն ինչի մասին կլինի, կարևորը, որ աճերն ազդեցիկ լինեն։ Պատահական չէ, որ առայժմ հասարակությունը «տնտեսական հեղափոխության» արդյունքները զգում է հիմնականում վիճակագրական այդ աճերի տեսքով, որոնք մեծամասամբ խաբուսիկ են։
Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հավատացնում էր, որ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը բավարար է, որպեսզի ներդրումները հոսեն Հայաստան։ Այդ հույսերը չարդարացան, ու հիմա կառավարությունն արդարացումներ է փնտրում։
Սոցիալապես անապահով ընտանիքները սկսել են զգալ տարեսկզբից գազի ներմուծման թանկացման հետևանքները։ Ճիշտ է, գազի ներքին սակագները Հայաստանում չեն բարձրացել, բայց հիմա անապահովներն ավելի շատ են վճարում, քան վճարում էին նախկինում։
Վարկային ռիսկը Հայաստանում վերջին շրջանում ավելացել է, ու դա անհնարին է չնկատել։ Վարկային շուկայի որոշ հատվածներ ակնհայտորեն տաքանում են. ծանրանում է վարկերի բեռը` ավելացնելով վարկառուների խոցելիությունը։ Այլ հարց է, որ գուցե ռիսկը դեռ այնպիսին չէ, որ կարող է բարդություններ ստեղծել ֆինանսական հաստատությունների համար։
Վիճակագիրների համար բուռն շրջան սկսվեց: Նրանք պիտի հասցնեն հրապարակել անցած` 2018թ. մասին հավաքած իրենց տվյալները: Մեր իշխանությունները, հարկավ, համարյա չնկատելու կտան բոլոր հրապարակումները: Չնկատելու կտան՝ ձևացնելով, որ դրանք հին ու համարյա ժամանակավրեպ տվյալներ են: Իսկ վիճակագրության պատասխանատուներն այդ վերաբերմունքը կընկալեն՝ որպես այս տարվա տվյալները մի փոքր ավելի «պուպուշացնելու» հրահանգ: Ասել, թե դա նոր ու անսպասելի բան է, սխալ կլինի:
Հասարակության ու իշխանության միջև անջրպետը գնալով խորանում է։ Համատարած աղքատության ֆոնին մարդկանց համար հասկանալի չեն «ժողովրդի իշխանության» կողմից թույլ տրվող ճոխությունները։ Եթե նման բան անեին նախկին «հակաժողովրդական» իշխանությունները, դեռ կարելի էր հասկանալ, ու երևի թե ավելորդ է ասել՝ ինչպիսի աղմուկ կբարձրացնեին ընդդիմադիրները, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը։
Օտարերկրյա քաղաքացիներն այս տարի Հայաստանում գրեթե կրկնակի շատ անշարժ գույք են վաճառել, քան գնել։ Խոսքն ինչպես բնակարանների, այնպես էլ՝ այլ գույքի մասին է։ Սա զարմանալի է նրանով, որ իշխանափոխությունն այլ բան էր խոստանում. մարդիկ ոչ թե պիտի գնային, այլ պիտի գային, և ոչ միայն՝ բնակվելու, այլև՝ բիզնես գործունեություն ծավալելու համար։
Իշխանության գալուց կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող տրանսֆորմացիայի, հանքարդյունաբերության դերի նվազեցման, ընդերքը քանդել-ծախելուց հրաժարվելու, խաղադրույքներ կատարող երկրից տեխնոլոգիական երկիր դառնալու մասին։ Բավական է լինել հանքարդյունաբերության վրա հիմնված պետություն՝ ասում էր Նիկոլ Փաշինյանը։
Մեր իշխանությունները մշակող արդյունաբերության աճի տվյալները հպարտությամբ հրապարակելով՝ թաքցնում են այս փաստը, որ արդյունաբերության ոլորտի աճն առաջին հերթին՝ ապահովում է հանքարդյունաբերությունը: Հանքարդյունաբերության ծավալն արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում կազմում է 67.7 տոկոս:
Հաջորդ տարի կառավարությունը հարկային եկամուտների ավելացման բավական համեստ ցուցանիշ է դրել պետական բյուջեում։ Այս տարվա ճշգրտված պլանի համեմատ՝ կանխատեսվում է, որ բյուջեի մուտքերը կավելանան 138 մլրդ դրամով։ Այն դեպքում, երբ 2019թ. սպասելիքը 205 միլիարդ է։
Մինչև վերջերս կառավարությունը բավական պասիվ էր արտաքին աղբյուրներից նոր վարկային միջոցների ներգրավման առումով։ Մի պահ նույնիսկ արտաքին պարտքի նվազում արձանագրվեց։ Իհարկե, դա Կենտրոնական բանկի պարտավորությունների կրճատման արդյունք էր, բայց այդ հանգամանքը չէր կարող վրիպել Նիկոլ Փաշինյանի աչքից՝ ևս մեկ անգամ խոսելու «թավշյա հեղափոխության» «աննախադեպ» հաջողությունների մասին։
Որևէ կերպ մեր օրակարգից չի կարող դուրս գալ ստվերի դեմ պայքարը. Այս մասին օրերս Պետեկամուտների կոմիտեի՝ Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Այս տարի սպասվող բարձր տնտեսական աճի պայմաններում կառավարությունը հաջորդ տարվա համար բավական ցածր ցուցանիշ է դրել պետական բյուջեի նախագծում։ Ու եթե այն իրականանա, ապա կստացվի, որ ունենալու ենք տնտեսական աճի տեմպի շոշափելի նվազում։
Երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բարձրացրեց Համաշխարհային բանկի գործարարության դյուրինության վերաբերյալ զեկույցում Հայաստանի դիրքերի թուլացման հարցը, Կենտրոնական բանկի նախագահը շտապեց հայտարարել, որ ցուցանիշները խնդրահարույց են, և իրենք որոշակի անճշտություններ են արձանագրել։
Մեր երկրի բարձրագույն կրթական համակարգի յուրօրինակ գնահատական է Հայաստանում կրթություն ստացող արտասահմանցի ուսանողների քանակը: Իհարկե, միշտ պետք է հաշվի առնել, որ արտասահմանցի ուսանողների զգալի մասը հայեր են: Դա միշտ դիտարկելի է եղել: Տեսեք, օրինակ, 2018/19 ուսումնական տարում մեր երկրի բուհական համակարգում սովորում էր 2 925 արտասահմանցի ուսանող: Ամենամեծ խումբը Ռուսաստանի քաղաքացի ուսանողներն են` 813:
Դեռևս գարնանից Հայաստանի արժութային շուկայում նկատվող տարադրամային հոսքերի ակտիվացումը Կենտրոնական բանկն ու կառավարությունը համառորեն փորձում են բացատրել զբոսաշրջային հոսքերի ավելացմամբ։ Զբոսաշրջության սեզոնն ավարտվեց, բայց արժութային շուկայում նկատված տարադրամային ճնշումը չի իջնում։ Գարնանից այն գտնվում է բարձր դիրքում ու շարունակում է պահպանվել։
Թերևս ակնհայտ է, որ իշխանափոխությունը չարդարացրեց հասարակության այն սպասումները, որոնք խոստացել էին իրականացնել գործող իշխանությունները։ Խոսքը հատկապես սոցիալական ոլորտի սպասումների մասին է։ Մարդիկ մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով` կարճ ժամանակ անց լուծվելու են իրենց խնդիրները, կտրուկ բարձրանալու են աշխատավարձերն ու թոշակները, բացվելու են բազմաթիվ նոր և իրական աշխատատեղեր` պայմաններ ստեղծելով սեփական աշխատանքով հոգալու իրենց ընտանիքի ապրուստը։
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա 9 ամիսների խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկի համաձայն՝ խոշորների վճարներն ավելացել են, սակայն շատ ավելի դանդաղ, քան, պայմանական ասած, փոքր հարկատուներինը։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին երեք եռամսյակների տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները։ Դրանց համաձայն՝ բարձր աճերը Հայաստանի տնտեսության մեջ շարունակվում են, չնայած արդյունքները հասարակության հիմնական զանգվածներին հասանելի չեն։ Ու դեռ հայտնի չէ, թե երբ հասանելի կլինեն։
Այնպես է ստացվել, որ այս տարի պետական բյուջեում փողն «ուռել» է։ Բայց ոչ այն պատճառով, որ ծախսելու տեղ չկա։ Ծախսելու տեղ միշտ էլ կա, ուղղակի կառավարությունը չի կարողանում ժամանակին ծախսել։
Վարկերի ներգրավումից կառավարությունը չի հրաժարվել և չի էլ պատրաստվում հրաժարվել։ Այն այսօր գտնվում է երբևէ արձանագրված ամենաբարձր կետում։ Պաշտոնական տվյալներով՝ պետական պարտքը հատել է 7 մլրդ դոլարի սահմանագիծը։ Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 7 մլրդ 51 մլն դոլար։
Մի կողմ թողնենք այն, որ վարչապետը գաղտնի բարձրացրել է մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, նույնիսկ, եթե դա արել է՝ շրջանցելով օրենքը։ Դրան, անշուշտ, որոշակի բացատրություն տրվեց. կարևոր չէ՝ այն համոզի՞չ էր, թե՞ ոչ։ Իսկ ի՞նչ ասեն այն բազմահազար պետական աշխատողները, որոնց աշխատավարձերը չեն բարձրացել կամ բարձրացել են հազիվ մի քանի հազար դրամով։
Հիմա կարելի է ենթադրել, որ ջուրը մեր երկրում ամենաանիմաստ տնօրինվող ռեսուրսն է: Կամ՝ ենթադրել, որ սա ամենակոռումպացված ոլորտն է, իսկ իշխանություններն այդ մասին չգիտեն: Իսկ վերջում ավելացնենք, որ ամենամեծ` 93.8 տոկոսանոց կորուստ ունեցող Վայոց ձորի մարզն ամենափոքրն է: Ավելացնենք ու մխիթարվենք: