Սահմանադրական դատարանում այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրության հետ համապատասխանության հարցը քննելու նիստը:
Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ԱԺ ամբիոնից անդրադարձել էր պատգամավորներին տրվող պարգևավճարների քննադատություններին, ապա հայտարարել, թե ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն որքան պարգևավճար են ստացել, և, որ իրենք դրա մասին երբեք չեն բարձրաձայնել։
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ իրենց համար անընդունելի է հիմա փոխել Ընտրական օրենսգիրքը, քանի որ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ:
Էմմա Պալյանը՝ մանդատը վերցնելու և անելիքների մասին. ՈՒՂԻՂ
«Ռազմական դրության ռեժիմը չի կարող գոյություն ունենալ. մտնում ենք քաղաքական զարգացումների փուլ». Անդրանիկ Քոչարյան
«Հայաստանում երբեք քվեարկությամբ իշխանափոխություն տեղի չի ունեցել». Միքայել Մելքումյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ իշխող խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելուն և այդ կարգով արտահերթ ընտրություններին գնալուն:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից կոչ արեց պատգամավորներին՝ վաղն առավոտյան կողմ քվեարկել ռազմական դրությունը չեղարկելու նախագծին, քանի որ առանց ռազմական դրության չեղարկման՝ չեն կարող սկսել Ազգային ժողովի լուծարման գործընթացը։
Մովսես Հակոբյանը՝ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու և Արտակ Դավթյանի նշանակելու մասին. ՈւՂԻՂ
«Ի՞նչ եք խոսել Փաշինյանի հետ. գաղտնազերծեք մի քիչ». Թագուհի Թովմասյանը՝ Էդմոն Մարուքյանին
«Իմ քայլ»–ական Սերգեյ Ատոմյանի համոզմամբ՝ ռազմական դրությամբ քաղաքական հարց լուծելու մի օրինակ անգամ չկա
«Ռազմական դրության իրականությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, սահմանափակվում է երկրում ժողովրդավարությունը»,- Ազգային ժողովի ամբիոնից ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ սա արդեն 3-րդ անգամ է, որ խորհրդարանի 2 ընդդիմադիր խմբակցությունները Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախաձեռնությամբ են հանդես գալիս։
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ փոխկապակցված Տիգրան Եգորյանը երեկ մատ էր թափ տալիս ՍԴ-ի վրա. փաստաբան
Սրանք հենց այն դեպքերն են, երբ պետք է գործի հրապարակայնությունն ապահովվի. Հրայր Թովմասյան
Այդ ո՞ր օրվանից է բանավոր դատաքննության անցնելը համարվում ուղղորդման փորձ. Արևիկ Պետրոսյան
Ինձ ուղղորդելու բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության. Էդգար Շաթիրյան
«45 միլիոն դրամ Գագիկ Ծառուկյանն ու խմբակցությունը պարգևավճար են ստացել. տեսե՞լ եք՝ խոսեն դրա մասին». Սիսակ Գաբրիելյան:
«Նպատակը մյուս գործընկերներին հետ քննարկե՞լն է, որ դրան կո՞ղմ կամ դե՞մ քվեարկեն»:
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
ՍԴ-ն քննում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դիմումները. ՈՒՂԻՂ:
Արկադի Խաչատրյանն առաջարկում է երկարաձգել իր ղեկավարած Քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամկետը 6 ամսով:
Ինչո՞ւ է «Իմ քայլը» ԼՀԿ-ի ներկայացրած նախագիծն արել իրենով՝ ԼՀԿ-ինը նախապես մերժելով:
««Մենք որոշել ենք ցրել ԱԺ-ն». Արարատ Միրզոյա՛ն, այս ի՞նչ որոշում եք կայացրել. իրավունք ունե՞իք». Գևորգ Պետրոսյան:
«Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովում զինվորների չօգտագործած արձակուրդները վճարելու մասին «Լուսավոր Հայաստանի» առաջարկած նախագիծը մերժվել է, բայց վստահ եմ՝ իշխանություններն այս նախագիծը կընդունեն, բայց, երբ իրենք կնախաձեռնեն, ոչ թե մենք»,– Ազգային ժողովի ամբիոնից ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մենք բոլորս որոշել ենք, որ այս խորհրդարանը պետք է ցրվի». Սիսակ Գաբրիելյան:
Ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի»՝ զինվորականներին չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում տալու նախագիծը, իմքայլականները դեմ քվեարկեցին։
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
«Սա մեր ազգային աղետն է, սա մեր ազգային նվաստացման ամենասև էջն է, որ այս իշխանությունը խայտառակ կապիտուլյացիայից, Արցախը սկուտեղի վրա մատուցելուց հետո դեռ այստեղ իշխանության է: Եթե Հայաստանը, իհարկե, մնա, մեր սերունդները սա որպես պատմության ամենասև էջ են ուսումնասիրելու: Սա ազգային ամոթի, խայտառակության բացառիկ օրինակ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ չկա որևէ պաշտոնական հայտարարություն, իսկ Նիկոլ Փաշինյանը, եթե ցանկանում է արտահերթ ընտրություն անցկացնել, պետք է հրաժարական ներկայացնի. թող հրաժարականը տա, հետո կխոսենք։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը՝ ընդգծելով, որ եթե իշխանությունը որոշի ընտրությունների գնալ նոր Ընտրական օրենսգրքով՝ համամասնական ընտրակարգով, ապա իրենց կուսակցությունը կարող է քննարկել դրանք բոյկոտելու հարցը։
«Օրենքի փոփոխություններում ամենախնդրահարույցը երևի թե արդեն իսկ եղած գործը դատավորից վերցնելու և մեկ այլ դատավորի հանձնելու նախաձեռնությունն է, որի պրակտիկան ես ոչ մի տեղ չեմ տեսել: Դա իրավաբանությունից կիլոմետրերով հեռու որոշում է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով «Դատական օրենսգրքում» կատարված փոփոխություններին, ըստ որի՝ մասնավորապես ընդլայնվում են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) լիազորությունները: