Խորհրդային մեր մանկության տարիներին մեզ սովորեցնում էին, թե Հայրենիքը սկսվում է այբբենարանի ներսի նկարից։ Որքան էլ դա գեղեցիկ հնչեր, ցավալիորեն այդ նկարը չէր համապատասխանում շրջապատող իրականությանը։ Եվ այդպես՝ շփոթվելով, մենք չէինք իմանում, թե ինչից է սկսվում Հայրենիքը։
Պետությունն է միասնության գերագույն դրսեւորումը։ Պետությունը մեր, որ արդեն 14 տարեկան է, բայց ո՞վ է հիշում այս պատանու ծնունդն ու տարիքը։ Չէ՞ որ ավելի հեշտ է նշել վաղամեռիկ եղբոր ծննդյան օրը։
Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցի լայնամասշտաբ նշանավորումից մոտ երկու շաբաթ անց Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորած ուխտավորների խմբի հետ առիթ ունեցա լինելու Երուսաղեմում։ Տպավորություններս Երուսաղեմից, Իսրայելից ու Պաղեստինից բավական շատ են, բազմազան ու հակասական։
Մեծ քաղաքի լավն այն է, որ մի ծայրից մյուսը գնալիս կարող ես ավտոբուսում գիրք կարդալ, կամ աչքի անցկացնել օրվա թերթերը, որոնք ոչ մի լավ բան չեն գրում, կամ այն, ինչ գրում են, դժվար է լավ անվանել։
Ֆիլմի վերնագիրն արդեն մտածել էի։ Ընդհանրապես վերնագիրն ամենակարեւորն է՝ դրանից է սկսվում ընթերցողի, դիտողի, ունկնդրի նախատրամադրվածությունը։ Մտածում էի այսպես էլ կոչել՝ «Հպարտության հոգսը»։ Ֆիլմն անգլերեն պիտի թարգմանվեր, չգիտեմ՝ անգլերենով ո՞նց կհնչեր, բայց հայերենով, կարծես, վատ չէր։ Եթե մեր հաղթանակներով հպարտանում ենք, պետք է նաեւ դրա հոգսը զգանք, իսկ եթե հոգսը չենք զգում, հպարտությունը դառնում է […]
Հայտարարված պատերազմները սկսվում են մի օր, որը հետո պատմության դասագրքերում նշվում է որպես սկիզբ։ Չհայտարարված պատերազմները սկիզբ չունեն։ Լինում են սահմանային միջադեպեր, փոքր կամ մեծ բախումներ, եւ ոչ ոք հաստատ չի կարող ասել, թե դրանցից հատկապես ո՞րն է այդ պատերազմի սկիզբը։ Ժամանակակից բառապաշարում նման պատերազմները պատերազմ էլ չեն կոչվում։ Դրանք հակամարտություններ են կամ զինյալ հակամարտություններ։
Ղարաբաղյան շարժումը ազգային ազատագրական պայքարի նոր շրջափուլի սկիզբը եղավ։ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում հրապարակ դուրս եկած բազմությունները պահանջում էին Ադրբեջանի հայկական ինքնավար մարզի միացումը Մայր Հայրենիքին՝ այդ պահանջը պատճառաբանելով պատմական անարդարությամբ, մարզի բնակչության սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, ադրբեջանական ծայրագավառի անտեսվածությամբ եւ այլ խնդիրներով։
Հայոց ցեղասպանության 90-ամյակի նշանավորումը միավորեց հայ ժողովրդին։ Սա ուրախալի կլիներ, եթե չլիներ տխուր, եւ հիանալի կլիներ, եթե հիմնված լիներ ,սիրո վրա։ Մեկուկես միլիոն մոմ, մեկուկես միլիոն ծաղիկ, մեկուկես միլիոն մարդ… կարծես խորհրդային «լավագույն» ավանդույթներով պլան դրված լիներ մեր ժողովրդի վրա՝ ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի։ Սա իհարկե չի նշանակում, թե ժողովուրդն ինքնակամ ու ինքնաբուխ չէր գնում Ծիծեռնակաբերդ։
«Մեկ մարդու մահը ողբերգություն է, շատերինը՝ վիճակագրություն» խորհրդային հայտնի աֆորիզմը մեզանում գործում է ստույգ ճշգրտությամբ, բայց եթե վերցնենք ու տեղադրենք այն իրական պատճառների համայնապատկերում, պարզ կդառնա, որ այդ «վիճակագրությունը» կարող էր պատահել մեզանից յուրաքանչյուրի հետ։
Ի՞նչ զգացին ահաբեկչության պատվիրատու-կազմակերպիչներն անձամբ, դժվար է ասել, բայց որ այդ ներումը մի քիչ էլ սասանեց «չարիքի կայսրությունը», պարզ է ու պարզ։ Որովհետեւ աշխարհի միլիարդավոր քրիստոնյաների Տերը՝ Հիսուս Քրիստոսը, չէր ասում՝ «Ակն ընդ ական», այլ ասում էր՝ «Սիրիր մերձավորիդ», ինչը նշանակում է՝ տես նրան, ով քո կարիքն ունի։
Ճակատագրի բերումով մեր ժողովրդի զգալի մասն ապրում է հայրենի բնաշխարհից դուրս։ Ոմանց կարծիքով՝ սա ողբերգություն է, մյուսներն այն համարում են առավելություն։ Ողբերգություն համարողներն այն կապում են նախորդ դարասկզբի իրադարձությունների եւ դրանց արդյունքում բնաշխարհիկ տարածքների կորստյան հետ։
Սկսվել է Ավագ շաբաթը, եւ 1700-ամյա քրիստոնյա մեր ժողովրդի համար Հիսուս Քրիստոսի Հարությունը պետք է լիներ սկսվող շաբաթվա ամենակարեւոր իրադարձությունը։ Որովհետեւ Քրիստոսը չարչարվեց, խաչվեց, մեռավ ու հարություն առավ, որ մարդն ապրի։ Եվ Քրիստոսի հարությունը կյանքի հույս դարձավ։
Անկեղծ ասած, երբեւէ մտքովս չէր անցել, թե օրերից մի օր ստիպված կլինեմ նամակ գրել Ձեզ, հատկապես, որ վաղուց արդեն դուրս եմ եկել այն տարիքից, երբ կինոսավանի սերերին երկու բառ գրելու ցանկությունը մի կերպ հաղթահարվում էր հասցեի անգիտությամբ։ Հիմա էլ, ճիշտն ասած, չգիտեմ Ձեր հասցեն, բայց անափ վրդովմունքս, ես կասեի, նույնիսկ՝ զայրույթս, ստիպում են գրիչ վերցնել ու գրել… թեկուզ անորոշ հասցեով։
Ի՞նչ կապ կարող է լինել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ռուսական ռազմական բազաների դուրս չբերման միջեւ, ես այդպես էլ չհասկացա, բայց պարզ էր հանրահավաքի կազմակերպիչների «Two in one» սկզբունքը՝ հազիվ ժողովուրդ է հավաքվել, եկեք միանգամից պահանջենք ինչ ուզում ենք։ Եվ այդ «Two in one»-ից էլ անմիջապես պարզ դարձավ, որ դա ոչ թե ինքնաբուխ ժողովրդական պոռթկում էր, այլ հրահրված էր առնվազն ռուս զինվորականության կողմից։ Սա հասկանալու համար քաղաքական վերլուծաբան լինել պետք չէ, բավական է տարրական տրամաբանությունը։
Զարմանալու բաները շատանում են կյանքում եւ տրանսպորտում, թերթերում եւ բարձր պաշտոնյաների ելույթներում, հեռուստատեսությամբ եւ եթերի մյուս անկյուններում։ Եվ այդ բաներն, անկեղծ ասած, ինձ մոտ երբեմն անձի երկվություն են առաջացնում։ Ու ինձ մեկ-մեկ թվում է, թե ես Հովհաննես Գալաջյանն եմ, բայց ոչ այն պատճառով, որ «Ուժն է ծնում իրավունք», այլ որովհետեւ զարմանալու բաները գնալով շատանում ու շատանում են։
Երբ հերթական անգամ գալիս է գարունը, Հայաստանում բողբոջում է իշխանափոխությունը։ Սա մի ծառ է, որ ստացվել է կառավարող վերնախավի անպատասխանատվության եւ կառավարվող ժողովրդի անտարբերության պատվաստումից։
1998-ին իշխանության եկած ուժերը 8000 քառակուսի կիլոմետր տարածքով Ղարաբաղ էին խոստանում, ինչն այն ժամանակ էլ, ակնհայտ էր, որ իրատեսական չէ։ Հետո սկսվեց ժամանակ շահելու կամ այլ կերպ ասած` «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» գործընթացը։ Իսրայելի պատմությունից փոխառված այս գործելակերպը պետք է իր հետ բերեր նաեւ Իսրայելի փորձը, երբ հակամարտությունների եւ առճակատումների ընդմիջումներին անապատի վրա երկիր էր կառուցվում։
Ես չեմ կարծում, թե «PRESS» նշանն այնպիսի ազդեցություն ունի, ինչպիսին HUMMER-ները, կրկնվող թվերից կազմված կամ ՊՆ համարները, բայց, բոլոր դեպքերում, ընկերոջս դիտողությունը տեղին է, քանի որ ակնհայտ է մի երեւույթ, որն աշխարհում ոչ մի տեղ չես տեսնի։
Այս պատմությունը լսելուց եւ դրա մեկնաբանությունները թերթերում կարդալուց հետո մտաբերեցի մի դեպք, երբ ծանոթներիցս մեկն աջուձախ հետաքրքրվում էր, թե ինչպես կարող է ձեռք բերել նառուշիլովկա։ Եվ երբ ես միամտաբար հարցրի, թե դա ինչ է, նա զարմացած պատասխանեց՝ ամեն ինչ, հասկանո՞ւմ ես, ամեն ինչ։
Լրջանալու պահը» հոդվածում, որը մեզ մատուցվեց նախագահի հրաժարականից երեք-չորս ամիս առաջ։ Բայց մենք կորցրինք պահը՝ չիմանալով, թե ով որտեղից է գալիս եւ ուր է գնում։ Հիմա արդեն անցել է լրջանալու պահը, հիմա ապշելու պահն է, քանզի «վերին» ատյաններում ապշեցուցիչ հայտարարություններ են հնչում, որոնցով մեր ազատամարտը հավասարեցվում է ելուզակության, եւ մեր թափած ազնիվ արյունը դառնում է ունայնություն ու քամու աշխատանք։
Ինչպես բնության մեջ, հասարակության մեջ եւս չկա հավասարություն։ Կան հարուստներ եւ աղքատներ, կան խելոքներ ու ախմախներ, կան հաջողակներ ու անհաջողակներ եւ, վերջապես, կան մարդիկ, ում կարելի է կոչել անբախտ։
Երկար տարիներ Ռուսաստանում ապրած ընկերս բացակայությունից հետո առաջին Նոր տարին այստեղ անցկացնելով զարմացել էր, որ մենք՝ հայերս, մտածում ենք միայն ճոխ սեղաններ գցելու մասին, իսկ ուրախանալ չենք կարողանում։
Մանուկ հասակում ծնողներս ինձ զգուշացնում էին չկարդալ պատերին գրված բառերը, որովհետեւ դրանք շատ հաճախ անպարկեշտ էին եւ չէին համապատասխանում սովետական մանուկների դաստիարակության նորմերին:
1915 թվականի ցեղասպանությունը մեր պատմության ամենասեւ էջն է։ Օսմանյան Թուրքիայում ծավալված դաժան իրադարձությունների հետեւանքով մենք կորցրեցինք մեկուկես միլիոն մեր ազգակիցներին եւ թուրքերի տիրապետության տակ գտնվող մեր բնաշխարհն ամբողջությամբ։ 1915-ի ողբերգությանը հաջորդած ինը տասնամյակը վստահաբար կարելի է կոչել ցեղասպանության ճանաչման ժամանակաշրջան։
Խորհրդային բանակում ծառայելիս ամենից շատ չէի սիրում պոստ գնալ` ոչ թե որ ցուրտ կամ խոնավ եղանակ էր, ոչ թե որ ձանձրալի էր մթության մեջ մենակ քայլելը, այլ որ պահակություն անելը ստեղծագործական ոչ մի տարր չէր պարունակում: Օրապահ լինել էլ չէի սիրում, բայց հերթապահության այդ ձեւը գերադասում էի զինյալ պահակությունից: