ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կամ նույն ինքը` «Բիզնես լեդին», միջազգային ատյաններում Հայաստանին հեղինակազրկելուց ազատ ժամերին պետբյուջեի միջոցների հաշվին հարստանալով է զբաղվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից ճանապարհաշինության ամենախոշոր պայմանագրերից մեկը` ավելի քան 452 միլիոն դրամ կամ շուրջ 1 միլիոն 100 հազար դոլար ընդհանուր արժեքով, կնքվել է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերության հետ:
«Ճիշտն ասած, ինձ առանձնապես դուր չի գալիս, երբ մեր ընդդիմադիրները «ժողովրդական դատավճիռներ» են հրապարակում: Եթե կան «ժողովրդական տրիբունալներ», ապա պետք է լինեն նաեւ «ժողովրդական» դատավորներ, դատախազներ եւ դահիճներ, եւ այստեղ սուբյեկտիվ գործոնը բավականին մեծ է՝ ում կախել, ում գլխատել եւ այլն: Եթե պետք է ստեղծվեն «ռեւկոմներ», որոնց իրավասության մեջ մտնում է «ժողովրդական արդարադատություն» իրականացնելը, ապա, վախենամ, նրանք միայն իշխանավորներով չեն սահմանափակվի»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ -լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամանով Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել Աշոտ Սուրիկի Հակոբյանը:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:
Հոկտեմբերի 22-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Շուրջ մեկ ամսվա ադրբեջանական գերությունից վերադարձած, Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը Կողբ գյուղում բնակվող քրոջ՝ Քնարիկ Խասիկյանի տնից հոկտեմբերի 18-ին տեղափոխվել է Նոյեմբերյան քաղաք, իր հորական տուն:
Ըստ նախնական վարկածի՝ վերջինս հանկարծամահ է եղել, սակայն գյուղում խոսում էին, որ իրականում մահը վրա է հասել զավակների` 47-ամյա որդու և 51-ամյա դստեր կողմից գործադրված բռնության հետևանքով:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 07.56-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-16 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում` Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Բեսթ Վեսթեռն Փարադայզ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարելի է 1-04 հեռախոսահամարով:
Օրական 0,5լ գազավորված ըմպելիքի օգտագործումը բջիջների տարիքն ավելացրել է 4,6 տարով: Սա համադրելի է ծխելու ազդեցության հետ:
Ըստ հարսի` սկեսրայրն ու ամուսնու եղբայրը նախ բռնություն են գործադրել իր վրա, քաշքշել մազերից, հետո էլ փորձել բռնաբարել:
Անդրադառնալով ՀԱՊԿ երկրների սպառնալիքներին` Բորդյուժան դրանց թվում առանձնացրել է Աֆղանստանում ավարտին չհասցված միջազգային առաքելությունը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրումը եւ «ռազմական ճանապարհով այն լուծելու հնարավորությունը, ինչի մասին հայտարարում է Ադրբեջանի նախագահը»:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 22.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի շենքերից մեկում նկատվել է նռնականման առարկա:
Գողություն՝ ձմռանն ընդառաջ:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին: Կնոջը ծեծի են ենթարկել եւ պահանջել գումար: Մերժում ստանալով՝ ոմն Գարիկն ու Գարուշը նրան շարունակել են ծեծի ենթարկել, ապա հափշտակել իր մոտ եղած կես միլիոն դրամն ու հեռացել:
«Եթե աշխատանք լիներ Հայաստանում, կամ բարձր աշխատավարձ, ապա մենք այս վիճակին չէինք լինի: 1990 թվականից հետո տուն, կամ բնակարան կառնեինք, կմնայինք, իսկ հմի ամուսինս հազիվ հացին է հասցնում»:
Գյումրիում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Դոնեցկից և Լուգանսկից Հայաստան եկած հայերին տրվել է փախստականի կարգավիճակ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Հոկտեմբերի 14-ին մի կազմակերպության աշխատակցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հոկտեմբերի 20-ին, ժամը 10.00-ին, բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Էդվարդ Շ.-ն:
Արձագանքելով զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը, թե մի քանի օր առաջ սարերում հիվանդացել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկին պատկանող ավելի քան երկու տասնյակ խոզեր, հայտնում ենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մասնագետները պարզել են այն անձի տվյալները, ով ենթադրաբար խոզերը մորթել և հանձնել է քաղաքի մսի վաճառքի կետերից մեկին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Իրան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Սպահանում հանդիպել է նահանգապետ Ռասուլ Զարգարփուրին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Իրանի նահանգների և Հայաստանի մարզերի միջև համագործակցությունը, ինչին հատկապես կնպաստեն փոխադարձ այցելությունները, բարեկամական կապերի ստեղծումը:
հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ոմն Սաքոն, Գարիկը և Գարուշը, նախնական համաձայնությամբ, ավազակային հարձակում կատարելու նպատակով, Ա.Մամբրեյանին պատկանող տանը Գ.Խաչատրյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ծեծի են ենթարկել նրան, որի ընթացքում նրա ծոցից հափշտակել են 500.000 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի: Այնուհետև, Գ.Խաչատրյանի կամքին հակառակ, նշված օրվանից մինչև 20.10.2014 թ.՝ ժամը 18:00-ի սահմանները, պահելով նշված հասցեում՝ նրան ապօրինի զրկել են ազատությունից:
Ձեր խոստացած, այսպես կոչված, աշխարհացունց հանրահավաքից շաբաթներ անց կարելի է սթափ վերլուծել այն։ Աննպատակ, ոչինչ չասող, անորոշ հավաք, որտեղ չկար համաձայնեցում, միասնականություն։ Հակառակը՝ ակներև էր ուժերի նպատակների միջև տարաձայնությունը։ Երբ չկա օրակարգ, ու չգիտես գործողությունների ուղղությունը, կազմակերպչական ռեսուրս ծախսելու իմաստը ո՞րն է։ Օլիգարխիկ բաղադրիչը բավարար չէ քաղաքական հայտ ներկայացնելու համար։
Վերջին մեկ տարում մենք ականատես եղանք օրենսդիր և գործադիր մարմիններին ուղղված բողոքի բազմաթիվ ակցիաների ու ընդվզման ցույցերի:
Տարակուսելի է, որ երկրում համակարգային փոփոխություններ պահանջող որոշ ընդդիմադիր կամ պսեւդոընդդիմադիր ուժեր, կտրուկ փոխելով իրենց դիրքորոշումը, հանկարծ հիշեցին, որ երկրում նման բարեփոխումների անցկացման անհրաժեշտություն չկա՝ մտահոգվելով, թե այսկերպ իշխանությունները ցանկանում են վերարտադրվել: Նման պնդումը քաղաքագիտական անգրագիտություն է, քանի որ աշխարհի ցանկացած ժողովրդավարական երկրում ցանկացած իշխանություն ցանկանում է վերարտադրվել եւ վերարտադրվել ընտրությունների միջոցով: