«Դեպի արևմուտք վերակողմնորոշվելու և հակառակորդի կողմը անցնելու գինը բարձր է լինելու։ Մասնակիորեն այդ գինը նա արդեն վճարել է. դա, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի կորուստն է»,- ասաց Սուսլովը։
Ամենայն հավանականությամբ, հաջորդ ուրբաթ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ խորհրդի անդամները կհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու Հայաստանի նոր սահմանադրությունը գրելու հարցը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին […]
Ինչպես գրել էինք՝ մյունխենյան հանդիպումից հետո Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտան բաց առճակատման փուլ, ինչն Արեւմուտքի պահանջն է եղել. վերջնականապես կողմնորոշվեք՝ մեզ հե՞տ եք, թե՞ Ռուսաստանի։
Մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը և բողոքում էին օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի, արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է եկամտային հարկ վճարեն Հայաստանում:
Ադրբեջանում կարծում են, որ հայոց հաղթանակած բանակի մասին որեւէ բան չպետք է հիշեցնի, իսկ ներկայիս համազգեստը հիշեցնում է նախկին հաղթանակները, ուստի պետք է փոխել նաեւ համազգեստը:
Մեր ունեցած տեղեկություններով, ոչ միայն Փաշինյանի թիմակիցների մեծ մասը, այլև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է հիանալի գիտակցում, որ մի կողմից՝ նոր Սահմանադրության ընդունման թեման, հակազգային այլ քայլերը, երկրի անվտանգային լուրջ սպառնալիքները առաջիկայում լուրջ դիմադրության են արժանանալու և բավական թափով արշավներ են սկսվելու իր դեմ, մյուս կողմից՝ իր վարկանիշը գնալով նվազում է թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նախօրեին աշխատանքից ազատել է Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանին և տնօրենի պաշտոնակատար նշանակել նույն կենտրոնի ամբուլատոր պոլիկլինիկական մասի վարիչ Լորա Սարգսյանին, ով նաև Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։
Իրանի իշխանությունները հայտնել են, որ Հայաստանի հյուպատոսության բացումը նախատեսվում է 2024 թվականի սկզբին։
«Հայաստանը՝ խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե՝ արտադաշինքային կարգավիճակ» թեմայով քննարկում՝ ՈւՂԻՂ
Հատկանշական է, որ ժողովրդավարական համարվող երկրի դեսպանը Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների հարցում որևէ կարծիք չի հայտնել, իսկ ահա «Սիներջիի» տնօրենի հարցով շահագրգռություն է ցուցաբերել
ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշված է, որ Զինված ուժերում ատեստավորման գործընթացին մասնակցել է 5800 զինծառայող:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:04-ին, մարվել՝ 07:20-ին:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Մինչ օրս Լուսնի վրա վայրէջք են կատարել 4 այլ երկրների տիեզերանավեր՝ նախկին Խորհրդային Միության, Չինաստանի, Հնդկաստանի, իսկ հունվարին՝ Ճապոնիայի։ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ երբևէ մարդկանց է ուղարկել լուսնի մակերևույթ։
Աշխարհի տարբեր երկրների բանակներում զինծառայողների միջին թվաքանակը կազմում է 148 հազար, իսկ ամենամեծ և ամենափոքր բանակների թվաքանակի միջև 8000 անգամ տարբերություն կա։
Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կեսգիշերից քիչ անց Ղազար Փարպեցու փողոցում հայտնաբերվել են 32-ամյա տղամարդն ու մահացածի 24-ամյա որդին: Նրանք ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ 32-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:
Համաշխարհային Բանկի կողմից հրապարակված նոր ուսումնասիրությունը, որը գնահատում էր Հայաստանում իրականացվող կրթական ծրագրի բարեփոխումները, ցույց է տալիս, որ այն աշակերտները, որոնք երկամյա պիլոտի շրջանակներում սովորել են նոր ծրագրով, զգալի հաջողությունների են հասել թե՛ մաթեմատիկայի, թե՛ բնագիտական առարկաների ուղղությամբ, ինչը համարժեք է վեց ամսվա լրացուցիչ ուսումնառության:
Ձերբակալվածների թվում են Վրաստանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Հորդանանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Իրաքի և Նիդեռլանդների քաղաքացիներ։ Ինչպես նշել է Կուպատաձեն, ձերբակալվել են քաղաքացիներ, որոնք թմրանյութերը տարածել են ավանդական եղանակով՝ ձեռքից ձեռք, ինչպես նաև նրանք, ովքեր արգելված նյութերը պահել են թաքստոցներում կամ թմրանյութեր են անցկացրել սահմանով։
Տրակտորային երթը տեղի է ունենում միջազգային գյուղատնտեսական համաժողովի նախօրյակին, որը Փարիզում կսկսվի փետրվարի 24-ին։
«Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի» կոնվենցիան մեջբերելիս արդյո՞ք Ադրբեջանի ՄԻՊ-ը խիստ նմանություններ չի գտնում կոնվենցիայի դրույթների և այն գործողությունների մեջ, որ Ադրբեջանը իրականացրել է 1988 թ․ Սումգայիթում, 1990 թ․ Բաքվում, 1992 թ․ Մարաղայում և այլուր, արդյո՞ք չի կարողանում եզրակացնել, որ Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա ապօրինի շրջափակմամբ հարուցված հումանիտար աղետը և արձանագրված սովամահությունը ամբողջությամբ համապատասխանում են ցեղասպանություն եզրի ենթադրած իրողություններին։
Կաշառքի մեջ ներգրավված կինը ձեռք է բերել է նաև Ֆիզիոթերապիայի ինստիտուտը, գիտե՞ք. hարց Ավանեսյանին
Ոստիկանության պայթուցիկ սարքերի վնասազերծման ջոկատը արագ մեկնել է նշված վայրեր: Դրա հետ մեկտեղ, ըստ ոստիկանության տվյալների, դեռ ոչ մի ճանապարհ չի փակվել։
Զավեշտալի է, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով շրջանառության մեջ է դնում իրականությանն անհամապատասխան թեզեր և դրանցով փորձում հակակշիռ ստեղծել բռնի տեղահանված հայերի խնդրում։ Սա պատրվակային քաղաքականություն է հիշեցնում, երբ ասելիքի բացակայությունը ստիպում է հորինել այն՝ քաղաքական խոսույթը վերածելով ծայրեծայր հեքիաթասացության։
Բելառուսը Հայաստանից որևէ ծանուցում չի ստացել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հարցով։ ԲԵԼՏԱ գործակալությանն այս մասին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
Իսկ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շարունակվում են։ Ըստ տեղի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 29 500-ը, վիրավորվել է 69 616 պաղեստինցի: